Ինչ հետևանքներ է թողել ուժեղ քամին․ ԱԻՆ

Հունիսի 23-ին, ժամը 19։44-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքներ և ծառեր: Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Մասնավորապես՝ Երևանի Աջափնյակ, Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ:

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: