Հետևյալ հարցին, թե ինչ կլինի մարդու հետ, եթե պատահաբար ուտի մի փոքր բորբոսնած մթերք, պատասխանում են առաջատար դիետլոգոներն ու այլ մասնագետները: Ըստ նրանց, նման սխալի հետևանքները կախված են երկու հանգամանքներից. իմունիտետ և կուլ տված բորբոսի քանակ:

Եթե մարդն ընդհանուր առմամբ առողջ է, հազվադեպ է հիվանդանում, ունի լավ իմունիտետ, մի կտոր բորբոսնած սնունդը նրան ոչ մի վնաս չի հասցնի: Իմունային ռեակցիան ստամոքսի հյութի հետ միասին կհաղթի բորբոսին:

Սակայն եթե օրգանիզմում է հայտնվել բորբոսի զգալի չափաբաժին, իսկ իմունիտետն ընկած է, կարող է բորբոսի մեջ պարունակվող տոքսինների ազդեցության հետևանքով թունավորում տեղի ունենալ: Հետևանքները կարող են լինել անդառնալի:
Եթե պատահաբար բորբոս եք կուլ տվել, ուշադիր եղեք, որ բաղ չթողնեք հետևյալ ախտանիշները.
- սրտխառնոց
- գլխացավ
- մարմնի ջերմության բարձրացում:

Ի դեպ, տարեցները, ճարպակալում և քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ ավելի ցածր իմունիտետ են ունենում, այդ իսկ պատճառով հաճախ նրանց օրգանիզմը չի կարողանում պայքարել թունավորման դեմ: