Ինչ եմ անում հին սպասքի հետ․․․ Օգտագործման անսպասելի եղանակներ

Երբեմն չենք կարողանում բաժանվել հին սպասքեղենից, քանի որ շատ վաղուց ենք օգտագործել, հասցրել ենք սիրել ու կապվել դրանց։ Սակայն կան սպասքի այնպիսի պարագաներ, որ արդեն հարմար չեն օգտագործման և իզուր տեղ են զբաղեցնում։

Կներկայացնենք հին սպասքին նոր կյանք հաղորդելու մի քանի հետաքրքիր եղանակ։ Գործի դնելով ձեր ֆանտազիան՝ դուք ևս կկարողանաք օգտագործել դարակում մնացած չօգտագործվող բաժակներն ու այլ պարագաները։

Արտասովոր մոմակալներ

Եթե կան բաժակներ, որոնք այլևս չեք ուզում օգտագործել, սակայն ափսոսում եք գցել աղբը, ապա պատրաստեք այպիսի օրիգինալ մոմակալներ։

Կախիչներ

Հին գդալներն ու պատառաքաղները կարող եք օգտագործել որպես կախիչ։ Հատկապես խոհանոցում դրանք շատ համահունչ կդիտվեն։

Խոհանոցային սրբիչ կախելու համար անթերի տարբերակ է։

Ունիկալ լամպեր

Հին խորը ափսեներից իսկական հրաշք պատրաստեք։ Մի քիչ ջանք պիտի գործադրեք, բայց արդյունքում կստանաք այսպիսի լամպեր։ Դրանք կարող են լինել ինչպես սեղանի, այդպես էլ կախովի։

Ծաղկամաններ

Որպես ծաղկաման կարող եք օգտագործել և ափսեները, և բաժակները։ Եթե դրանց գույնը ձեզ դուր չի գալիս կամ չի համապատասխանում սենյակի ինտերյերին, համարձակ ներկեք ու ձևափոխեք։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: