Ինչքան ուզում ես լավություն արա, մի անգամ մերժեցիր, ամբողջ արածներդ մոռանում են, նույնիսկ երեսիդ էլ չեն նայում․․․Իմ գլխին եկածը Ձեզ վառ ապացույց

Ինչքան ուզում ես լավություն արա, մի անգամ մերժեցիր, ամբողջ արածներդ մոռանում են, նույնիսկ երեսիդ էլ չեն նայում․․․Ժամանա կին պապայիս գործերը լավ էին, լավ փող էր աշխատում: Բայց ինքը հիմիկվա հարուստների պես չէր, բոլորին օգնում էր: Հիշում եմ մենք մենակ հացի չէինք նստում, միշտ տանը հյուրեր կային, հեռու ու մոտիկ բարեկամներ, հարազատներ:

Հենց մի հարց էր լինում, անմիջապես գալիս էին հորս մոտ: Ոչ մեկին չէր մերժում:Մեկին մեքենայի համար գումար էր պետք, մեկն աղջկան էր ամուսնացնում, էն մյուսը կահույք էր ուզում գնել և այլն: Մամաս մեկ-մեկ նեղվում էր, բայց պապաս ասում էր, մի նեղվի, ունենք, պիտի օգնենք, վաղն էլ իրանք մեզ կօգնեն:

Ժամանակները փոխվեցին, պապայիս գործերը էնքան էլ լավ չէին: Զգում էի, որ պապաս սր տնեղվում էր: Մամաս էլ սի րտ էր տալիս, ասում էր, լավ կլինի, էդքան մարդու լավություն ես արել, քո երեխեքի դեմը կբերի: Մի անգամ բարեկամներից մեկը եկավ գումար խն դրելու, բայց պապաս մե րժեց, բացատրեց, որ հնարավորություն չունի օգնելու:

Նույն մարդուն մի քանի անգամ օգնել էր, բայց էս անգամը չկարողացավ: Հաջորդ շաբաթ հարսանիքի էինք հրավիրված: Նույն մարդն էլ էր հրավիրված: Մեզ տեսավ, երեսը շուռ տվեց, չբարևեց:

Պապաս խորը հիաս թափություն ապրեց: Ասեց. ինչքան ուզում ես լավություն արա, մի անգամ մե րժեցիր, սաղ արածներդ մոռանում են, ու երեսիդ էլ չեն նայում:

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: