— Ինչքան եմ հոգնել  ձեզնից: Դու և այդ փսլնքոտ երեխաները: — գոռում էր ամուսինս

Գրիշայի հետ իմ ամուսնությունն ուսանողական տարիներին էր: Իմ առաջին և միակ հարաբերությունները:

Սկսեցինք հանդիպել երրորդ կուրսից` նա ֆիզիկոս էր, ես՝ բանասեր: Ֆիզիկոսն ու քնարերգուն՝ Գրիշան և Մարիշը: Նա շատ քնքուշ և ռոմանտիկ էր, հոգ էր տանում իմ մասին, բարձրանում էր հանրակացարանի պատուհանից, երբ կողմնակի մարդկանց այցելության ժամանակն ավարտվում էր:

Համալսարանն ավարտելուց հետո մենք ամուսնացանք, և մեկ տարի անց ծնվեց մեր որդին. ամեն ինչ ըստ սովետական լավագույն ավանդույթների: 3 տարի անց ծնվեց մեր դուստրը, և Գրիշան կտրուկ փոխվեց:

Դրանից որոշ ժամանակ առաջ նա փոխել էր  աշխատատեղը, և մենք տեղափոխվել էինք, ես մտածում էի, որ նա ճնշվում է կյանքի մեծ փոփոխությունների պատճառով.  այլևս չէր օգնում երեխաների և տան գործերում, հաճախ էր ուշանում և խմում: Նախկինում էլ տրամադրության փոփոխություններ եղել են, բայց վատ ժամանակահատվածներն այնքան ծանր չէին, որքան այս մեկը:

— Քո գործն է երեխաներին խնամես և աղբը ինքդ թափես, — կոպիտ պատասխանում էր ամուսինս՝ ինձ օգնելու խնդրանքին:

Մոտ վեց ամիս ընդհանրապես չէինք խոսում իրար հետ. Գրիշան կա՛մ զայրացած էր, կա՛մ ագրեսիվ, կա՛մ հարբած: Գիշերն էր տուն գալիս, որտեղ էր և ում հետ՝ ես արդեն չէի հարցնում:

Մտերիմ հարաբերությունների մասին ոչ մի խոսք չկար.ես զզվել էի, ինձ համար վիրավորական և անտանելի ծանր էր նրա կողքին գտնվելը: Փորձում էի ավելի հաճախ հիշել հին Գրիշային և հուսով էի, որ նա կփոխվի: Բայց դա այդպես չէր:

Ես ապուր էի պատրաստում, տղաս կոնստրուկտոր էր հավաքում, փոքրիկս նոր-նոր էր քնել, երբ Գրիշան ասես թռավ տուն:

— Ինչքա՜ն եմ հոգնել  բոլորիցդ: Դու և այս փսլնքոտ երեխաները, — բղավում էր Գրիշան՝ ջարդելով դարակը: — Իմ կյանքում  մեկ ուրիշը կա, և կյանքը շատ ավելի հետաքրքիր է, քան դուք:

Բղավում էր, վիրավորում, ինչեր էր ասում, ամեն ինչ չեմ կարող հիշել: Ես գրկեցի երեխաներին և փախա փողոց: Առաջին բանը, որ ես արեցի` նրա ծնողներին կանչելն էր:

— Չփորձես ոստիկանություն զանգահարել, — հրամայեց սկեսուրս, — ես հիմա հոր հետ կգամ:

Իրո՛ք, նրանք ավելի արագ եկան, քան կժամանեին ոստիկանները: Նրանք իրենց հետ տարան Գրիշային: Դրանից հետո ես շատ հետաքրքիր բաներ իմացա:

Թերևս առավել զարմանալին, որ կարող ես իմանալ մի մարդու մասին, որի հետ ընդհանուր առմամբ ապրել ես շուրջ 10 տարի, այն է, որ նա ունի երկբևեռ աֆեկտիվ խանգարում՝ հաստատված բժիշկների կողմից և, առհասարակ, առանձնահատուկ հոգեկան խնդիրներ մանկուց:

Պարզապես ծնողներն ու նա զգուշությամբ դա թաքցրել են: Ամուսնուս բուժում էին մասնավոր կլինիկաներում: Բայց ինչպե՞ս կարող էի այդքան տարի ապրել մի մարդու հետ և չնկատել դա: Ես այդ ժամանակ չհասկացա, և հիմա էլ չեմ հասկանում: Ինչպես հասկանում եք, ես գաղափար էլ չունեի սիրուհու գոյության մասին:

Ես աշխատանք ստացա, բնակարան վարձեցի: Բախտս բերեց, որ երեխաներին մանկապարտեզ ընդունեցին: Ուժերս վերագտա, արագ կողմնորոշվեցի և այս ծանր իրավիճակում ինձ չկորցրեցի, թե ինչպես, ես նույնպես չեմ հասկանում:

Հետո, իհա՛րկե, երկար ժամանակ վեր էի լուծում, չհասկանալով, թե ինչպես կարող եմ այդքան սխալվել այդ մարդու հարցում, լացում էի: Ուշքի գալու համար ինձնից պահանջվեց մոտ մեկ տարի: Իսկ ամուսնուս նրա ծնողները բուժեցին, և նա նորից աշխատանքի անցավ:

Շուտով մենք բաժանվեցինք, և նա անմիջապես գտավ մեկ ուրիշին (ի դեպ, ոչ նա, ում հետ դավաճանել էր ինձ): Տեղի ունեցածից հետո նրանց ընտանիքը նույնիսկ ինձ մեղադրում էր, որ այդպիսի ծանր պահին լքել եմ Գրիշային …

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: