Ինչպիսի տեսք ունի աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը Քրիստինա Պիմենովան 17 տարեկանում և որտեղ է նա անհետացել 

Բոլոր ծնողները ցանկանում են, որ իրենց երեխան հաջողակ լինի: Այնուամենայնիվ, Քրիստինա Պիմենովայի ծնողներն ավելի շատ կենտրոնացած էին արդյունքի վրա, քան շատերը: Հենց որ աղջիկը լավ քայլել սովորեց, նրան ուղարկեցին մարմնամարզության։

Իսկ 4 տարեկանում նրա մայրը Քրիստինայի լուսանկարն ուղարկեց մոդելային գործակալություններ, և շուտով աղջիկը սկսեց անընդհատ մասնակցել երեխաների համար նորաձևության նոր հավաքածուների թողարկմանը նվիրված ֆոտոշարքերում:

Քրիստինան ընդամենը 8 տարեկան էր, երբ միլիոնավոր մարդիկ իմացան նրա մասին։ Այնուհետև նրա լուսանկարները տարածվեցին տասնյակ միջազգային լրատվամիջոցներով. նրանք փոքրիկ աջնակին անվանում էին «աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը»:

Դեկտեմբերի վերջին օրերին Քրիստինան դարձավ 17 տարեկան։ Ավելի քան յոթ տարի նա ապրում է մոր հետ արևոտ Կալիֆորնիայում և շարունակում է զարգացնել իր մոդելային կարիերան: Սոցցանցերում աղջկան հետևում է ավելի քան 2 միլիոն հետևորդ։ Երբեմն Պիմենովան նկարահանվում է նաև ֆիլմերում:

Ի տարբերություն դեռահասների մեծամասնության, Քրիստինան չի փոխում իր արտաքինը։ Աղջիկը գործնականում չի օգտագործում կոսմետիկա և չի ներկում մազերը, հետևաբար, նրա դիմագծերով բավականին հեշտ է հիշել այն փոքրիկ աղջնակին, որով բոլորը հիանում էին 10 տարի առաջ:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: