Ինչպիսի կանանց չեն լքում ամուսինները: Հոգեբանը պարզաբանում է 3 ամենակարևոր հատկությունները

Այսօր նորից կխոսենք հարաբերությունների մասին, մասնավորապես կբարձրացնենք  «Ինչպիսի կանանց չեն լքում ամուսինները» թեման: Ավելի վաղ ես գրել էի, որ հատկապես դավաճանությունն ու ամուսնալուծությունն են 21-րդ դարի պատուհասը, վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամուսնությունների գրեթե 70% -ը ավարտվում են ամուսնալուծությամբ, և եթե այստեղ ավելացնենք քաղաքացիական ամուսնությունները, որոնք, բնականաբար, պաշտոնական վիճակագրության մեջ չեն մտնում, այս ցուցանիշն, իհա՛րկե, ավելի սարսափելի կդառնա:

Բոլորս հիանալի հասկանում ենք, որ ընտանիքում մթնոլորտը գլխավորապես կախված է կնոջից, նրանք են ստեղծում հարմարավետություն և ջերմություն, որով տղամարդն ամեն օր վերադառնում է «որսից»: Այդպես է եղել  նախկինում, այդպես է մինչ օրս: Հետևաբար հենց կնոջից է կախված, թե ինչպես կզարգանան հարաբերություններն ընտանիքում, եթե անգամ տղամարդիկ քաջ ձևանան և ամբողջ կոկորդով գոռան, թե իրենք են տերը, դա այդպես չէ: Հենց դրա համար մենք այժմ կքննարկենք, թե որ կանանց  չեն լքում տղամարդիկ:

Կինը պետք է տարբերվող լինի․

Կենցաղն է ոչնչացնում շատ զույգերի հարաբերություններ, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Ռոմանտիկան, որն առկա է յուրաքանչյուր հարաբերությունների սկզբում, մի քանի տարվա համատեղ կյանքից հետո ամբողջովին անհետանում է, ևս մեկ տարի զույգը փորձում է փրկել իրենց ամուսնությունը, իսկ ամուսնության երրորդ տարում ՝ ԲՈՒՄ և ամուսնալուծություն:

Կանա՛յք, սիրելի՛ տիկնայք, եթե Ձեր ամենօրյա մաքրությունից՝ ամաններ լվանալուց, ճաշ պատրաստելուց և մյուս  շատ կարևոր գործերից նույնիսկ մեկ ժամ չեք կարող հատկացնել Ձեզ՝ Ձեր սիրելիի համար, ուրեմն հրաժարվեք այդ զոհաբերական ապրելակերպից, կամ շատ շուտով Ձեր սիրելի տղամարդը կլքի Ձեզ: Հավատացե՛ք, վերջիվերջո տղամարդուն հարկավոր չէ ամենահամեղ բորշը, զարգացրե՛ք առողջ էգոիզմ և կտեսնեք, որ Ձեր տղամարդը հաջորդ երեկո Ձեզ ռեստորան կհրավիրի, և պատրաստելու անհրաժեշտությունը պարզապես կկորչի: Միշտ և ամեն ինչում պետք է դիտարկել չափը:

Կինը պետք է «երկրորդ մայր» լինի․

Հիմա խոսքն այն մասին չէ, որ պետք է դառնաք նրա երկրորդ հարազատ մայրը. կիսագուլպաները կարել, գնալ նրա աշխատատեղ և վիճել պետի հետ այն բանի շուրջ, որ նրան ցածր աշխատավարձ է վճարում, բոլոր հնարավոր ձևերով խնամել և փայփայել, ո՛չ: Ցանկացած տղամարդու կյանքում առաջինն ու ամենակարևորը նրա սիրելի մայրն է, անկախ նրանից, թե ինչպիսին է նա, և յուրաքանչյուր տղամարդ փնտրում է ապագա կնոջը, ով նման է մորը: Բայց եթե մայրը թխահեր է, դա ամենևին էլ չի նշանակում, որ ապագա կինը չի կարող շիկահեր լինել, արտաքին նմանությունների մասին չէ խոսքը, այլ անձի բնավորության գծերի և վարքի մասին:

Հարգելի՛ տիկնայք, արդեն Ձեր համատեղ կյանքի սկզբից փորձեք ընդհանուր լեզու գտնել սկեսուրի հետ: Ցանկանո՞ւմ եք մարդուն երջանկացնել: Ցանկանու՞մ եք ապրել երջանիկ ընտանիքում: Ցանկանո՞ւմ եք երջանիկ կին լինել: Պատասխան. ընդհանուր լեզու գտեք սկեսուրի հետ, այստեղ  է կայանում երջանիկ ընտանեկան կյանքի գաղտնիքը: Եթե Դուք մի փոքր խորամանկություն անեք,  որոշ դեպքերում կանեք այնպես, ինչպես Ձեր ամուսնու առաջին և ամենամեծ սերը (նրա մայրը), դա կդարձնի Ձեր ամուսնությունը շատ ամուր (նրանք չեն լքում այդպիսի կանանց):

Կինը պետք է լինի ինքնավստահ և ինքնաբավ

Միգուցե որոշ կանանց համար դա տարօրինակ է հնչում, բայց եթե Ձեր կյանքն ամբողջովին նվիրեք Ձեր ամուսնուն, ապա, ամենայն հավանականությամբ, նա չի գնահատի դա և կգնա ուրիշի մոտ, ով  նրան երկրորդ պլան կմղի իր աշխատանքից, հոբբիից, ընկերներից կամ փառասիրությւնից հետո: Տղամարդիկ չեն սիրում այն աղջիկներին, ովքեր իրենց նվիրում են բացառապես ընտանիքին: Բայց դա չի նշանակում, որ առավոտից երեկո պետք է զբաղվել կարիերա կերտելով, աշխատանքից հետո ընկերների մոտ վազելով, իսկ տուն գնալ միայն քնելու համար: Ո՛չ, ամեն ինչի համար պետք է գտնել ոսկե միջինը:

Մի խոսքով՝ այս երեք հիմնական կանոններն, իհա՛րկե, հաճելի հավելումը կլինեն առկա հումորի զգացմանը, տղամարդիկ սիրում են ծիծաղել: Դե՛, իսկ անկողնու մասին չեմ գրում, հուսով եմ՝  այստեղ ամեն ինչ հասկանալի է, բայց եթե հանկարծ հարցեր ունեք, անպայման դրանք գրեք մեկնաբանություններում:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: