Ինչպես օգտագործել սխտորը տնային բույսերի աճեցման համար․ Հետաքրքիր միջոց, որը քչերին է հայտնի

Գրեթե բոլորն ունեն տնային բույսեր, բայց ոչ բոլորը կարող են պարծենալ գյուղատնտեսական կրթությամբ։ Թերևս դա է պատճառը, որ մենք այդքան ուշադիր խորհուրդներ ենք հավաքում ավելի փորձառու ծաղկագործներից: Եվ երբեմն դրանք շատ ավելի արդյունավետ են, քան վաճառողի հետ խորհրդակցելը: Օրինակ՝ գիտե՞ք, թե ինչ օգուտներ ունի սխտորը տնային բույսերի համար։ Ինչպես օգտագործել սխտորը՝ բույսերի աճեցման համար․

Սխտորի օգուտները բույսերի համար

Սխտորը լայնորեն հայտնի է ոչ միայն իր կծու համով։ Այն հիմնականում օգտագործվում էր որպես դեղամիջոց, հատկապես չինական և սլավոնական ժողովրդական բժշկության մեջ։ Բայց այն նույնքան օգտակար է նաև բույսերի համար:

Հավանաբար լսել եք, որ սխտորն ունի հակամանրէային և հակասնկային ազդեցություն։ Սա նշանակում է, որ այն կարող է օգտագործվել հողը մշակելու, ախտածին օրգանիզմների և սնկերի վերարտադրությունը դադարեցնելու կամ կանխելու համար։

Ձեզ անհրաժեշտ կլինի.

  • 75 գ սխտոր
  • 10 լիտր ջուր

Կլպեք սխտորը և դանակով մանր կտրատեք։ Լցրեք տաք ջրի մեջ և թողեք 30 րոպե թրմվի։ Լուծույթը սառչելուց հետո կարող եք օգտագործել: Ի դեպ, դա լավ է ոչ միայն տնային բույսերի համար, այգում այն ​​կդառնա Ձեր հավատարիմ օգնականը:

Հողի պարզ ախտահանման և հիվանդությունների կանխարգելման համար կուծույթն անհրաժեշտ չէ: Պարզապես վերցրեք մի պճեղ սխտոր, կտրեք այն մի քանի մասի և թաղեք հողի մեջ։ Այսպիսով, Դուք կմշակեք հողը, և վստահ կլինեք, որ սխտորը չի բողբոջելու։

Սա տնային բույսերի խնամքի հին և ապացուցված միջոց է: Որպես կանոն, ընտանի կենդանիները չեն սիրում քիմիական նյութեր: Բայց սխտորն իհարկե ոչ մի վնաս չի տա:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: