Ինչպես տնային պայմաններում պատրաստել լաքաների դեմ պայքարող միջոց, որը կհեռացնի ցանկացած հետք հագուստի վրայից

Անկախ նրանից, թե որքան կոկիկ է մարդը, հագուստի վրա բծերը անխուսափելի են։ Իսկ եթե երեխաներ ունեք, միշտ չէ, որ լվացքի մեքենան և ամենալավ լվացքի փոշիները կկարողանան հաղթահարել այս խնդիրը։

Կա մի փոքրիկ հնարք, որը կդարձնի Ձեր լվացքն ավելի հեշտ և Դուք գումար կխնայեք։

Անհրաժեշտ է.

  • 1 բաժակ տաք ջուր,
  • 1 բաժակ սոդա,
  • 1 բաժակ ջրածնի պերոքսիդ։

Պատրաստումը.

Ջրի մեջ լուծեք սոդան, հետո ավելացրեք ջրածնի պերոքսիդը և խառնեք։Միըոցը պատրաստ է։

Այս միջոցը քսեք չմաքրվող հետքերի վրա և թողեք 10֊15 րոպե։ Միայն դրանից հետո է կարելի հագուստը լվանալ լվացքի մեքենայով։ Եթե հետքերը հին են, ապա ցանկալի արդյունքի համար անհրաժեշտ է այս միջոցը թողնել ամբողջ գիշեր։

Այսպիսի տնային լաքահանող միձոցն ավելի լավ կլինի օգտագործել սպիտակ հագուստների վրա։

Եթե Դուք ցանկանում եք հետքերը վերացնել գունավոր հագուստից, ապա լուծույթի մեջ ջրածնի պերոքսիդ մի լցրեք։ Դրա փոխարեն ավելացրեք մեկ թեյի գդալ կիտրոնաթթու։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: