Ինչպես պահել սոխը ձմռան համար, որպեսզի այն շուտ չփչանա

Սոխը բանջարեղենային մշակաբույս է, առանց որի ոչ մի տնային տնտեսուհի խոհանոցում ոչինչ չի կարող անել: Գրեթե յուրաքանչյուր ամառանոցում սոխ  է աճեցվում՝ ձմռանը մթերելու համար: Միայն ոչ բոլորը գիտեն, թե ինչպես կարելի է տնային պայմաններում այն պահպանել մինչ հաջորդ բերքը:

Սոխը սկսում է փչանալ, և բերքը կորցնում ենք: Այնուամենայնիվ, կան մի քանի կանոններ և գաղտնիքներ, որոնք օգնում են բերքը պահել մինչև գարուն: Որպեսզի սոխը լավ պահպանվի, այն պետք է ժամանակին հավաքվի պարտեզից: Երբ սոխի տերևներն ու պարանոցը սկսում են չորանալ, դա նշանակում է, որ այն ամբողջովին հասունացել է, և բերքահավաքի ժամանակն է: Բերքը պետք է հավաքել պարզ ու չոր օրվա ընթացքում: Դրանք պետք չէ ձգելով հանել, որովհետև կարող են վնասվել, պարզապես պետք է զգուշորեն քանդել:

Քանդելուց հետո սոխը պետք է 2-3 ժամ չորանա պարտեզում, իսկ հետո 10-12 օր փակ տարածքում: Դրանից հետո պետք է մտածեք, թե որտեղ և ինչ պայմաններում պետք է պահպանել սոխը: Սովորական ամառանոցային բնակչի համար արդյունավետ, բայց անհասանելի միջոց է փակ տարածքում` -3°C-ից -5°C ջերմաստիճանում պահելը: Սա հատուկ սենյակներում արդյունաբերական պահեստավորման մեթոդ է, որը նաև ամենահուսալին է: Սոխը չի փչանում, հեղուկը լավ պահպանվում է, քանի որ այն պատված է խիտ թեփուկներով:

Տնային պայմաններում հաստատուն ջերմաստիճանով նման տեղ գտնելն անիրատեսական է. սառցարանում ջերմաստիճանը շատ ավելի ցածր է, իսկ սառնարանում՝ ավելի բարձր: Սոխի համար +5°C ջերմաստիճանն անընդունելի է, քանի որ մակերեսի վրա խտուցք է առաջանում, և սոխը սկսում է փչանալ:

Կարող եք սոխը պահել ավելի բարձր ջերմաստիճանում` +18 … +22°C, օդի խոնավությունը պետք է լինի 60-70%: Բայց բնակարաններում միջին վիճակագրությամբ օդի խոնավությունը շատ ավելի ցածր է, ուստի պահեստավորման ժամանակ սոխը չորանում է:

Պահպանման տևողությունը կախված է սոխի տեսակից. մինչև գարնան վերջ ավելի լավ պահպանվում են  ուշահաս սոխերը,  սովորաբար   դրանք դեղին սոխի տեսակներն են:

Կարմիր և սպիտակ սոխերը քիչ են պահվում, քանի որ այս տեսակները     վաղահաս  և միջին քաղցրության են: Հյուսիսային շրջաններում աճեցված սոխն ավելի երկար է ծառայում, քան հարավային շրջաններում աճեցված սոխը: Լավ չորացրած սոխը կարելի է սենյակային ջերմաստիճանում պահել արկղի կամ զամբյուղի մեջ:

Եթե սոխի գլուխները փոքր են, ապա դրանք կարող եք պարզապես դնել թերթի վրա՝ տեղադրելով մուտքի կամ պատշգամբի դռան մոտ: Եթե միջանցուկ քամի է լինում, ապա սոխի քայքայման գործընթացը չի սկսվում, և սոխը լավ պահպանվում է: Սոխը պահելու սովորական միջոցը հյուսելն է: Չորացրած սոխի տերևուքներով հյուսք են հյուսում և կախում գոմում, բնակարանում կամ օժանդակ սենյակում:

Ձմռանը տերևուքների չորացումից կապերի արձակվելը կանխելու համար խորհուրդ է տրվում հյուսել թելով կամ ժապավենով: Սոխի բերքը նկուղում պահելն անցանկալի է: Այդ օժանդակ  սենյակները բավականաչափ խոնավ են: Բայց եթե ուրիշ տեղ չկա բերքը պահելու համար, ապա խոնավությունը կարող եք նվազեցնել մոխրով, կրաքարի կամ փայտի կտորներով, որոնք կլանում են խոնավությունը, եթե դրանք դույլով տեղադրվեն սոխի մոտ: Սոխը չպետք է պահել ցելոֆանե կամ թղթե տարայի մեջ, քանի որ այն դրանց մեջ չի «շնչում»:

Բացի այդ, սոխի և կարտոֆիլի պահեստները պետք է առանձին լինեն, քանի որ պահեստավորման ժամանակ կարտոֆիլն ունակ է   խոնավություն ազատել, ինչը փչացնում է սոխը: Բնակարանում կամ առանձնատանը կարող եք սոխը պահեստավորել  մառանում: Սոխով լի զամբյուղը կամ արկղը պետք է դնել հատակին, հոգ տանել սենյակի օդափոխման և +10°C չգերազանցող ջերմաստիճանի մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: