Ինչպես մաքրել խոհանոցը կպչուն նստվածքներից և ճարպից․ Շատ պարզ, բաց արդյունավետ միջոց

Սխալներ՝ խոհանոցի մաքրման ժամանակ․

Լվացող միջոցը ցողել կեղտի վրա և թողնել որ ներծծվի․

Ավելի հաճախ, պարզապես կտորով սրբելը բավական չէ համառ բծերը և նստվածքը հեռացնելու համար: Որոշ տնային տնտեսուհիներ մաքրող միջոցը ցողում են պահարանների մակերեսին և որոշ ժամանակ թողնում դրա վրա։ Այսպիսով, Դուք կա՛մ ավելի խորը բծեր կառաջացնեք, կա՛մ ամբողջությամբ կփչացնեք մակերեսը:

Խոնավացնել մետաղական տարրերը․

Խոհանոցի կահույքը պարունակում է մեծ քանակությամբ մետաղական տարրեր, որոնք նույնպես պետք է մաքրվեն։ Սակայն խոնավության հետ հաճախակի շփումից մետաղի վրա ժանգ է առաջանում։ Դա անէսթետիկ տեսք ունի և կարող է խաթարել սարքավորման ֆունկցիոնալությունը: Ավելի լավ է մետաղական տարրերը մաքրել չոր շորով կամ թաց մաքրումից հետո չորացնել։

Չեք կարդում լվացող միջոցի հրահանգները․

Վերջերս լվացող միջոցների հսկայական տեսականի է ի հայտ եկել տարբեր մակերեսների համար և տարբեր կիրառություններով: Միջոցները գնելուց առաջ անպայման կարդացեք հրահանգները: Հատկապես, եթե Ձեր խոհանոցն ունի այնպիսի մակերեսներ, ինչպիսիք են քարը, բնական փայտը կամ փայլուն ծածկույթը:

Հազվադեպ եք լվանում խոհանոցի պահարանները․

Ժամանակակից տնային տնտեսուհին ոչ ուժ ունի, ոչ էլ ժամանակ՝ ամիսը մեկ անգամ խոհանոցային պահարանները մաքրելու համար։ Լավագույն դեպքում դա արվում է տարին մեկ անգամ՝ ընդհանուր մաքրության ժամանակ։ Սակայն մակերեսների վրա ճարպի և կեղտի կուտակումը կանխելու համար հարկավոր է ավելի հաճախ մաքրել օճառաջրով, առնվազն 3 շաբաթը մեկ անգամ։

Ձեռնոցներ չեք կրում․

Դա չի վնասի Ձեր խոհանոցը, բայց մեծապես կվնասի Ձեր ձեռքերի մաշկին։ Ժամանակակից կենցաղային քիմիկատները շատ ագրեսիվ են, և մաշկը չորանում և ծերանում է ջրի հետ երկարատև շփումից: Մաքրելիս անպայման կրեք ձեռնոցներ, իսկ հետո մաշկին սնուցող կամ խոնավեցնող կրեմ քսեք։

Օգտակար խորհուրդներ խոհանոցը մաքրելու համար․

Մեղմ լվացող միջոցներ․

Իհարկե, մենք ցանկանում ենք, որ մեր խոհանոցը փայլի: Բայց փորձեք խուսափել կոպիտ լվացող միջոցներից: Տան խոհանոցը չի պահանջում այնքան մաքրում, որքան, օրինակ, ռեստորանների խոհանոցները։ Ընտրեք նուրբ կենցաղային քիմիկատներ, փափուկ սպունգեր, խոզանակներ և լաթեր: Հակառակ դեպքում, մակերեսների վրա մանր քերծվածքներ թողնելու վտանգ կա: Դրանք սկզբում տեսանելի չեն լինի, բայց ժամանակի ընթացքում կսկսեն ճարպ ու կեղտ կուտակել։ Խոհանոցը կկորցնի իր տեսքը և կդառնա ձանձրալի։

Մակերեսները սրբեք մեկից ավելի անգամ․

Մի ծուլացեք և երկու անգամ սրբեք մակերեսները։ Առաջին մաքրումն ուղղված է ճարպի և կեղտի հեռացմանը, իսկ երկրորդը՝ ավելորդ խոնավության հեռացմանը։ Բացի այդ, կրկնակի սրբելով, հնարավորություն կա տեսնելու առաջին անգամ բաց թողնված կեղտը:

Օդափոխեք Ձեր պահարանները․

Պահարանների ներսը լվանալուց հետո ժամանակ տրամադրեք սպասքը, բանկաները և այլ պարագաները իրենց տեղը դնելու համար: Նախ, բոլոր մակերեսները չորացրեք և դռները բաց թողեք օդափոխության համար:

Զգույշ եղեք փայլուն մակերեսների հետ․

Փայլուն մակերեսներով խոհանոցը զարմանալի տեսք ունի։ Հետևաբար, խոհանոցը մաքրելիս, համոզվեք, որ մակերեսները լավ չորացնեք և համոզվեք, որ շերտեր չեն մնացել: Խուսափեք հղկող կենցաղային մաքրող միջոցներից:

Օգտագործեք բնական միջոցներ

Ժողովրդական միջոցները երբեմն նույնիսկ ավելի լավ են մաքրում կեղտը, քան կենցաղային քիմիկատները: Պահպանեք ալկոհոլ, սոդա, ամոնիակ և քացախ: Սրանք էկոլոգիապես մաքուր և մատչելի ապրանքներ են, որոնք կօգնեն Ձեզ մաքրել խոհանոցը:

Մաքրող միջոցների ժողովրդական բաղադրատոմսեր

  1. Խառնեք խմորի սոդան ջրի հետ 1:2 հարաբերակցությամբ։ Պատրաստի լուծույթը լցրեք կտորի վրա, սրբել կեղտոտ մակերեսը և մի քանի րոպե հետո լվացեք ջրով։
  2. Խառնեք խմորի սոդան և հեղուկ օճառը հավասար համամասնությամբ և սկսեք մաքրել յուղերը մակերեսների վրաից։ Քսեք լուծույթը, թողեք մնա 15 րոպե, ապա լվացեք ջրով։
  3. Քացախը հիանալի աշխատանք է կատարում ապակե մակերեսներից բծերը հեռացնելու համար: Խառնեք ջրի հետ 1:2 հարաբերակցությամբ և սկսել մաքրումը։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: