Ինչպես մաքրել այրված յուղի հետքերը չուգունե տապակի վրայից։ Այս մեթոդը շատ պարզ է և արդյունավետ

Մենք արդեն վաղուց ենք հարմարվել այն փաստին, որ չուգունի տապակներին ունեն սև գույն, և մենք ամբողջովին մոռացել ենք այն մասին, թե իրականում ինչպիսի տեսք ունեն այդ տապակներն առանց մրի և այրված յուղի հետքերի: Թավայից այդ մուրը մաքրելը կարծես, սարսափելի խնդիր է, բայց կա մեկ հիանալի տարբերակ, որը Ձեզ հեշտությամբ կազատի այդ խնդրից։ Ի դեպ, նույն կերպ Դուք կարող եք մաքրել ջեռոցի յուղոտ տպակները և մի շարք թվացյալ անհույս խոհանոցային պարագաներ, որոնց վրա յուղ կամ մուր է կուտակվել:

Անհրաժեշտ է․

  • Ամոնիակ,
  • Տարրա  և ջուր,
  • Ամուր պոլիեթիլենյին տոպրակ,
  • Լատեքսային ձեռնոցներ,
  • Շնչադիմակ։

Պատրաստումն ու օգտագործումը․

Հագեք շնչադիմակ և ռետինե ձեռնոցներ, քանի որ ամոնիակը գլխապտույտ է առաջացնում: Լավագույնն այն է, որ մաքրման ընթացակարգը կատարվի լավ օդափոխվող տարածքում:

Այսպիսով, պինդ պոլիեթիլենային տոպրակի մեջ, կամ ավելի լավ է մի քանիսի մեջ, լցրեք 150 մլ ամոնիակ:

Այժմ տապակը դրեք ամոնիակով տոպրակի մեջ և այն ամուր կապեք։

Տապակը թափահարեք տոպրակի մեջ, որպեսզի ամոնյակը հավասարաչափ բաշխվի ամբողջ մակերեսի վրա:

Ամբողջ գիշերվա ընթացքում թողեք տոպրակը պատշգամբի վրա՝ տարրայի մեջ: Միջոցը լավ կաշխատի, եթե այն թեղեք առնվազն 12 ժամ:

Հաջորդ օրը, տապակը հանեք տոպրակից և հեռացնել մրի շերտը: Դա շատ հեշտ կստացվի, քանի որ ածխածնի շերտը, իրոք, ամբողջովին անհետանում է ինքնուրույն:

Տապակի ներսի կեղտից կարող եք ազատվել`օգտագործելով քացախ: Թավան դրեք լվացարանի կամ խոր տարրայի մեջ և դրա վրա լցրեք տաք ջրի և քացախի լուծույթը, թողեք 30 րոպե:

Որպեսզի ուտեստի պատրաստման ընթացքում սննդի մնացորդները չկպնեն տապակից, այն պետք է մի քանի րոպե լավ տաքացնել:

Այժմ Ձեր չուգունե թավան կծառայի Ձեզ ևս մի քանի տարի: Սա մուրն ու յուղի հետքերը հեռացնելու ամենադյուրին միջոցն է: Փաստորեն, հարկ չկա ժամեր ծախսել մետաղական քերիչով թավայի մուրը մաքրելու համար: Սա շատ հեշտ է և արդյունավետ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: