Դուք հավանաբար ունեք խոհանոցային սրբիչներ, որոնք անմխիթար վիճակում են: Հյութ, շոկոլադ, կարմիր գինի, ժանգ, ինչեր չես տեսնի խոհանոցային սրբիչների վրա: Եվ նույնիսկ եթե Դուք կոկիկ տանտիրուհի եք, միևնույն է բծերից դեռևս չեք կարող խուսափել:
Ի՞նչ անել, եթե սրբիչներն այնքան էլ գեղեցիկ տեսք չունեն: Լվացքի միջոցներով լվանալը թանկ է, սրբիչը դեն նետելը ցավալի է, իսկ կեղտոտների օգտագործումը զզվելի է: Կան միայն հաստատված բյուջետային մեթոդներ, որոնք օգտագործել են մեր տատիկները: Մենք առաջարկում ենք դրանք Ձեր ուշադրությանը:
Սիլիկատային սոսինձ․
Եթե խոհանոցում կուտակվել են մի քանի կեղտոտ սրբիչներ, ապա կրակի վրա դրեք ալյումինե կաթսա, ավելացրեք ջուր, մի քիչ օճառ կամ լվացքի փոշի, մի գդալ սիլիկատային սոսինձ և լցրեք սրբիչներն այս խառնուրդի մեջ: Թողեք եփ գա 20-30 րոպե, որից հետո Ձեր սրբիչները կփայլեն:
Արևածաղկի ձեթ․
Եռացող ջրի մեջ լցրեք 2 ճաշի գդալ չոր սպիտակեցնող (խանութներում վաճառվում են), կես բաժակ լվացքի փոշի և 2 ճաշի գդալ արևածաղկի ձեթ: Արդյունքում պատրաստված լուծույթի մեջ լցրեք չոր կեղտոտ սրբիչները, անջատեք ջերմությունը և թողեք, որ ամբողջովին սառչի: Հայտնի չէ, թե ինչպիսի քիմիական ռեակցիաներ են տեղի ունենում այնտեղ, բայց սրբիչների կատարյալ մաքրությունը երաշխավորված է:
Կալիումի պերմանգանատ․
Վերցրեք երկու ավազան եռացրած ջուր ՝ յուրաքանչյուրը մոտ 5 լիտր: Մի ավազանի մեջ լցրեք ¼ մանրացված լվացքի օճառ , իսկ մյուսի մեջ 3-5 բյուրեղիկ կալիումի պերմանգանատ (համոզվեք, որ լուծույթի գույնը կարմիր է, ոչ թե մանուշակագույն):
Խառնեք երկու լուծույթները, մինչև ջուրը դառնա մուգ շագանակագույն: Խառնեք այնքան ժամանակ, մինչև փրփուր հայտնվի և լցրեք կեղտոտ սրբիչները դրա մեջ: Եթե սրբիչները պահեք այս լուծույթում 6-8 ժամ, ապա դրանք կլինեն այնպես, ասես նոր գնվածը:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն