Կարծում ենք ժամանակակից իրականության մեջ մարդկանց մեծամասնության տանը կա լվացքի մեքենա, և առանց դրա շատերը նույնիսկ չեն պատկերացնում իրենց կյանքը: Սակայն կարևոր է պատշաճ կերպով խնամել սարքը, որպեսզի չբախվեք անցանկալի արդյունքի: Հաճախ պատահում է, որ լվացքի մեքենայից խոնավության հոտ է գալիս, ներսը կեղտոտվում է: Պետք է իմանալ խորամանկ հնարքների մասին՝ տեխնիկան լավ վիճակում պահելու համար:

Ինչպես ազատվել մեքենայի մեջ կուտակված լվացքի փոշու մնացորդներից
Ցանկալի է զերծ մնալ քիմիական միջոցներ օգտագործելուց, հատկապես եթե տան անդամներն ունեն ալերգիա կամ դրանով լվանում եք նաև փոքր երեխաների հագուստ:
Ձեզ կօգնի ամենասովորական 9% քացախը:
Անթերի արդյունքի հասնելու համար կատարեք հետևյալ գործողությունները:
- 100մլ լվացքի գել կամ փոշի լցրեք՝ դրա համար նախատեսված հատվածում;
- միացրեք լվացքի մեքենան՝ ընտրելով ջրի ջերմաստիճանը առնվազն 60 (թմբուկը պիտի լինի դատարկ);
- սպասեք, մինչ թմբուկի ջուրը կհասնի նշված ջերմաստիճանի, պաուզայի կոճակը սեղմեք;
- 1 ժամից նորից միացրեք;
- երբ լվացքի ցիկլը կավարտվի, բաժակի մեջ լցրեք 50մլ քացախ;
- մեջը թրջեք սպունգը և մանրակրկիտ սրբեք մեքենան ամբողջությամբ՝ հատկապես ուշադրություն դարձնելով ռեզինից հատվածներին;
- վերջում ընտրեք ամենակարճ ռեժիմը և նորից միացրեք մեքենան;
- սրբեք չոր անձեռոցիկով և հեռացրեք նստվածքի հետքերը:

Նյութը պատրաստեց Հայկական Ինֆո կայքը