Դուդուկը կամ այլ կերպ կոչված Ծիրանափողը հայերիս փողային գործիքներից է, որը տարածված է աշխարհով մեկ:
![]()
Այն տարածված է նաև Մերձավոր Արևելքում, այդ թվում նաև որոշ կովկասյան ազգերի կենցաղում: Աշխարհով մեկ մեծ հռչակ վայելող կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը ասել է, որ դուդուկը միակ գործիքն է, որը նրան ստիպում է լաց լինել:
Դուդուկի մասին շատ հետաքրքիր պատմություններ կան. որոշ տեղերում նշվում է, որ այն օգտագործվել է մ.թ.ա. 1200 թվականից սկսած, որոշ տեսակետներ էլ կան, որ այն 1500 տարվա պատմություն ունի, այնուամենայնիվ, փաստ է այն, որ դուդուկը հայկական կենցաղի անբաժանելի մասնիկն է և ուրախության պահերին, և տխրության:

Պետք է արձանագրել, որ դուդուկի գլխավոր կամ առաջնայնի առանձնահատկությունը լսողին հայերենի յուրահատկությունների փոխանցումն է: Նշենք նաև, որ 2005թ. հայկական դուդուկի նվագը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց։
8-ամյա դուդուկահար, հայ ազգի ներկայացուցիչ Թաթուլ Համբարձումյանը, ով չնայած իր փոքր տարիքին հասցրել է իր անզուգական կատարումներով գե րել շատերին, այս անգամ էլ փայլուն ելույթ է ունեցել Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ նվագելով «Ծաղկած բալենի» երգի երաժշտությունը՝ կարողացել է գե րել դահլիճում գտնվող հանդիսատեսին:
Տեսանյութը դիտեք ստորև․