Փաստաբան Վարազդատ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել, թե ինպես է պարեկը բռնությամբ մեքենայից հանում ռուս կին վարորդին։
![]()
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ փաստաբան Վարազդատ Հարությունյանի, պարեկային ծառայողները բիրտ ուժ են կիրառել և «նեղ» ձեռնաշղթայել ՌԴ քաղաքացուհի վարորդի նկատմամբ, ում անհիմն կանգնեցրել են ամրակապված չլինելու պատրվակով:
Այս մասին փաստաբանը գրել էր ֆեյսբուքյան էջում․
«Խոշտանգումների դեմ պայքարի միջազգային օրն ամփոփում ենք հերթական խոշտանգման դեպքով:
Պարեկային ծառայողները բիրտ ուժ են կիրառել և «նեղ» ձեռնաշղթայել ՌԴ քաղաքացուհի վարորդի նկատմամբ, ում անհիմն կանգնեցրել են ամրակապված չլինելու պատրվակով:
Գտնվում ենք «չարաբաստիկ» Կենտրոն բաժնում: Ահազանգել ենք ՄԻՊ գրասենյակ: Կանչվել է շտապօգնության մեքենա»,-գրել է փաստաբանը: