Հավանաբար տեսել եք, որ այժմ խանութներում վաճառում են տարատեսակ ձողիկներ՝ տարբեր գույների, ձևերի, ոչ միայն պլաստիկից, այլև թղթե, նկարներով:

Պարզվում է՝ դրանցով կարող եք ոչ միայն հեղուկներ խմել, այլև հեշտացնել ձեր կյանքը փոքրիկ խորամանկությունների օգնությամբ:

Կարող եք պահել մթերքը վակումային փաթեթի մեջ: Դրա համար անհրաժեշտ է վերցնել ամրակով տոպրակ, թողնել փոքր անցք, մեջը դնել ձողիկը:

Ներս քաշել օդը և արագ փակել տոպրակը: Այդպես կարող եք ձմռան համար մրգեր սառեցնել:

Եթե պետք է տոպրակ փակել. մի ձողիկի վրա փաթաթեք տոպրակը, մյուսը կտրեք երկարությամբ ու անցկացրեք մյուսի վրա:

Ահա այսպես:

Եթե պիտի ածելի տեղափոխեք, փակեք սուր մասը կտրած ձողիկով՝ ձեր իսկ ապահովության համար:

Ի դեպ, եթե մի օրով եք գնում տնից, ձողիկների մեջ կարող եք շամպուն կամ ատամի մածուկ լցնել՝ պայուսակի մեջ տեղը խնայելու համար: Լցրեք շամպունը մեջը, իսկ եզրերի վրա թուղթ փռելով՝ արդուկեք, որպեսզի ամուր փակեք:
Պլաստիկե ձողիկը կարող եք անցկացնել սրիչով. այդպես կստացվի էլաստիկ զսպանակ, որով էլ կարող եք փաթաթել հեռախոսի լիցքավորման լարը:


Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը