
Ծանոթացեք, նա Աննան է: Երբ աղջիկն ընդամենը 17 տարեկան էր, կշռում էր 140 կիլոգրամ: Դա նրան խանգարում էր լիարժեք և հանգիստ ապրել: Մշտական ծաղրանքները հանգեցրեցին նրան, որ Աննան կոմպլեքսավորված դարձավ և մեկուսացավ շրջապատից:

Նա պատմում է, որ բազմաթիվ անգամներ է փորձել նիհարել: Սակայն ոչ դիետաները, ոչ սպորտն այդպես էլ չեն տվել ցանկալի արդյունք:

Աննային մի անգամ հաջողվել է նիհարել 20 կիլոգրամ, սակայն քաշը շատ շուտ վերադարձել է:

Աղջիկը միայնակ էր, նույնիսկ համալսարանում իրենով ոչ ոք չէր հետաքրքրվում:
Կար մեկը, ում Աննան շատ էր սիրում, սակայն դա փոխադարձ սեր չէր: Այդ երիտասարդը չէր կողմնորոշվում, թե ինչ է ուզում, և ոչ բաց էր թողնում Աննային, ոչ էլ որևէ քայլեր ձեռնարկում՝ նրա հետ միասին լինելու համար:

3 տարի սովորելուց հետո, Աննան որոշեց կարգի բերել կյանքը:

Նա գնաց պլուս սայզ մոդելների գործակալություն, որտեղ իրեն ասացին, որ նման մարմնով մոդելներն իրենց մոտ պահանջված են:
Աննան մասնակցեց գիրուկ կանանց գեղեցկության մրցութին, իսկ ավելի ուշ սկսեց հանդիպել իրենց աշխատավայրից մի տղամարդու հետ:

Որոշ ժամանակ անց նրանք ամուսնացան:
