
Շատերը կարծում են, որ արյան բարձր ճնշումը վտանգավոր է մարդու առողջության համար, սակայն ցածր ճնշում ունենալը նույնպես դրականի մասին չի վկայում։
Եթե պացիենտի մոտ առկա է 100/70 կամ ավելի ցածր ճնշում, սովորաբար նրան տալիս են «արտերիալ հիպոթենզիա» ախտորոշումը։
Այս մասին հայտնում է enovosty.com-ը։ Մասնագետները այս տկարությունը բաժանում են երեք մակարդակի՝ 100/70, 90/60 եւ 70/60 ճնշումային կատեգորիաների, որոնցից միայն առաջին կատեգորիան է, որ ծանր հիվանդությունների առկայության մասին չի հուշում։

Մասնագետները հորդորում են նման իրավիճակներում զբաղվել սպորտով, հաճախ հետազոտվել, հրաժարվել վնասակար սովորություններից, ավելացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։
Երկրորդ եւ երրորդ կատեգորիաների դեպքում արդեն հիվանդանոցային բուժումը պարտադիր է, քանի որ հնարավոր է առաջանան խնդիրներ արյան շրջանառության հետ, կամ էլ հնարավոր է նման արյան ճնշում ունեցող անձը բախվի սրտային անբավարարության նման ծանր հիվանդության։