Ինչպես անցկացնել ծննդյան օրը, որպեսզի ամբողջ տարին հաջողությունը ուղեկցի ձեզ

Այսօր կխոսենք այն մասին, թե ինչպես անցկացնել ծննդյան օրը, որպեսզի ողջ տարվա համար էներգիա ստանաք: Շատերի համար ծննդյան օրը ոչ միայն ընկերների հետ զվարճանալու, այլև անցած տարին վերլուծելու առիթ է:

Այսպիսով, ինչպես անցկացնել ծննդյան օրը

Առաջին հերթին պետք է գլխից հանել բացասական մտքերը: Երբ սկսում ենք մտածել կյանքի մասին, մտքեր են ծագում, որ այն չի համապատասխանում ցանկալիին: Դրա պատճառով կարող եք ապրումների մեջ ընկնել: Այնպես որ նշանակալի օրվա ընթացքում կենտրոնացեք միայն հաջողությունների վրա:

Մտածեք, թե ինչ լավ բան է տեղի ունեցել ձեր կյանքում անցյալ տարվա ընթացքում: Բարձրաձայնեք, թե ինչի համար եք շնորհակալ աշխարհին: Հնարավոր է, ունեք լավ աշխատանք, ընտանիք, երեխաներ: Լավ տրամադրությունը ձեզ ողջ տարվա համար էներգիա կհաղորդի:

Կարող եք նաև գրի առնել ձեր ձեռքբերումները: Անցյալը գնահատելը կօգնի կազմել պլաններ ապագայի համար:

Եթե հավատացյալ մարդ եք, խորհուրդ ենք տալիս օրը սկսել աղոթքից: Վստահ եղեք, որ ձեր աղոթքները տեղ կհասնեն:

 

Անգամ եթե չեք նշելու ծննդյան օրը, միևնույնն է, գեղեցիկ հագնվեք: Այդպես գալիք տարվա ընթացքում ֆինանսական հաջողություններ կունենաք:

 

 

Իսկ ինչ չի կարելի անել ծննդյան օրը.

  • չի կարելի պարտքով գումար տալ կամ էլ ողորմություն
  • չի կարելի պարտքով գումար վերցնել
  • ուշադրություն դարձրեք, որ հյուրերի քանակը չլինի 9, 13, 18, 21, 51:.

Նյութը պատրաստեց ԲԱՐԵՎ ՀԱՅԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: