Ինչպես ազատվել ատամնափառից և սպիտակեցնել ատամներն առանց թանկարժեք պրոցեդուրաների

EnterTrain-ը ներկայացնում է բնական միջոց ատամի փառի դեմ, որը կօգնի սպիտակեցնել ատամները:

Կոկոսի յուղի օգտակար հատկությունները կօգնեն կանխել ատամնաբուժական խնդիրները և պահպանել առողջ ու սպիտակ ժպիտը:

Կերակրի սոդան նույնպես շատ արդյունավետ է ատամների սպիտակեցման և փառի վերացման համար: Այն նվազեցնում է վտանգավոր բակտերիաների քանակը, քանի որ չեզոքացնում է թթուները:

Բնական մածուկի այս բաղադրատմոսը կկանխի կարիեսի առաջացումը

Բաղադրիչները՝

  • 2 ճ. գ. կոկոսի յուղ
  • 2 ճ. գ. կերակրի սոդա
  • Ձեր սիրելի եթերայուղի մի քանի կաթիլ՝ պարտադիր չէ

Պատրաստումը՝
Խառնեք բաղադրիչները մինչև համասեռ զանգված ստացվի: Ցանկության դեպքում կարող եք մի քանի կաթիլ որևէ եթերայուղ ավելացնել:

Օգտագործումը՝
Ատամի խոզանակի վրա մածուկ լցրեք և ատամները մաքրեք օրական երկու անգամ սովորական ձևով:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը

Понравилась статья? Поделиться с друзьями: