Ինչպե՞ս շատ արագ ազատվել կրկնակիզակից (բոխախ)․ բացահայտում է բժիշկ-կոսմետոլոգ Տաթևիկ Սարգսյանը

Հայ աղջիկների սիրելի բժիշկ-կոսմետոլոգ Տաթևիկ Սարգսյանը StarNews.am-ի հետ կիսվել է իր մասնագիտական հմտություններով, կանանց գեղեցկանելու իր մեծ ցանկության, մաշկային տարբեր խնդիրների կանխարգելման մասին և ոչ միայն։

Ի՞նչ է իրենից ներկայացնում մաշկի խնամքի գործընթացը։ Ինչպե՞ս յուրաքանչյուր աղջիկ կարող է հասկանալ, թե իրեն ինչ խնամք է անհրաժեշտ։
Ես օգնում եմ անվճար խորհրդատվության միջոցով ընտրել, թե իրականում ինչ խնամք է անհրաժեշտ նրան։ Առաջին հերթին նայում եմ, թե ինչ խնամք է կատարվել տանը, որոշում եմ մաշկի ձևն ու ուղղորդում, թե ինչ խնամքի միջոցներ պետք է ունենա ու առհասարակ ինչպես պետք է շարունակաբար խնամի ինքն իր մաշկը։

Возможно, это изображение (1 человек)

Կան տարիքային ու սեզոնային խնամքներ, որոնց հայ աղջիկներն այդքան էլ կարևորություն չեն տալիս՝ համարելով, որ տնային պայմաններում էլ իրենք կարող են արդյունքի հասնել։ Ինչպե՞ս եք վերաբերում այս հարցին և արդյոք այդ բացթողումները կարող են որևէ խնդրի հանգեցնել։

Հաճախ հանդիպող խնդիրներից մեկն այն է, որ իմ հաճախորդներն ինձ դիմում են ուշ։ Օրինակ՝ տարիքն արդեն անցել է 50-ը, մինչ այդ որևէ խնամք չի կատարվել, իսկ 50-ից հետո նորովի խնամք սկսելը շատ հաճախ փաստի առաջ է կանգնեցնում։ Այդ պատճառով անհրաժեշտ է մշտապես կատարել և՛ տարիքային, և ՛ սեզոնային խնամք, իսկ տարիքային խնամքը պետք է սկսել 25 տարեկանից ոչ ուշ։

 Կարող եք մի քանի խորհրդով կիսվել այն կանանց հետ, ովքեր հնարավորություն չունեն մասնագետին այցելելու։ Օրինակ՝ տեղյակ ենք, որ ջուրը մաշկի պահպանման կարևորագույն կետերից է, և  ջրազրկման պատճառով մեր մաշկը բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնում։

Ջրազրկման հետ կապված մենք ունենք շատ տարածված խնդիր՝ մենք չենք սիրում ջուր խմել, իսկ դա հանգեցնում է բազմաթիվ խնդիրների։  Մաշկի մեր առողջ վիճակը կախված է նաև առողջ քուն ունենալուց։ Կիսվեմ ամենակարևոր խորհրդով՝ պետք չէ ալարել ու պետք է ամեն օր կատարել խնամքի 3 օրենքները՝ մաքրում, խոնավեցում և  տոնիզացիա։

Возможно, это изображение (1 человек)

 Շատ ժամանակ կանայք տրտնջում են, որ դժվար է կին լինելը և այլն, իսկ հայ կնոջ գենետիկան այնպիսին է, որ շատ խնամք է պահանջում կատարել։ Հայ աղջիկների մեծ մասը՝ անկախ քաշից, ունի  կրկնակիզակ (բոխախ)։ Դուք այն բժիշկներից եք, ով կարողանում է շատ կարճ ժամանակահատվածում վերացնել անցանկալի ու կախված կրկնակիզակը։ Ինչպե՞ս է դա արվում,  կխնդրենք բացել փակագծերը։

Մեր գեների, մեր սննդի հետ կապված բժիշկների աշխատանքը մի փոքր ավելի է բարդանում։  Կրկնակիզակի առկայությունը ևս մեր գենետիկայի արդյունքն է։ Այո, ես ունեմ կրկնակիզակի հետ աշխատելու սեփական մեթոդ, որը իհարկե չեմ կարող բարձրաձայնել, բայց վստահորեն կարող եմ ասել, որ այն շատ արդյունավետ է։ Մի քանի բառով կփորձեմ ներկայացնել այն՝ կատարում եմ մի քանի միջամտություններ, որոնք կարճ ժամանակահատվածում նպաստում են տվյալ խնդրի չեզոքացմանը, ներարկումներից մի մասը կատարվում են կոկտեյլների տեսքով, որոնք ոչ մի վնաս չեն առաջացնում օրգանիզմում՝ հակառակը նպաստում են, որ բնական ճանապարհով տվյալ հատվածի ճարպը քայքայվի ու դուրս գա օրգանիզմից։

Возможно, это изображение (2 человека)

Տեղյակ ենք նաև, որ եղել է դեպք, երբ սոցիլական ցանցի միջոցով ձեզ հետ կապ է հաստատել մի կին, ով երկար ժամանակ հետևել, հիացել ու ցանկացել է գալ ձեզ մոտ, սակայն գումար չունենալու պատճառով չի կարողացել։ Դուք կատարել եք նրա երազանքն ու նվիրել այն գեղեցկությունն ինչի մասին նա միշտ երազել է։ Կխնդրեմ պատմեք, թե ինչպես եղավ ձեր հանդիպումն ու միջամտություններից հետո ինչ զգացողություններ ուներ այդ կինը։

Քանի որ ես սիրում եմ իմ մանագիտությունն ու այն առաջնահերթ սիրելի մասնագիտություն է հետո նոր գումար վսատակելու միջոց, այդ պատճառով ես որևէ վայրկյան չեմ մտածել այդ քայլին դիմելուց առաջ, քանի որ յուրաքանչյուր շնորհակալական խոսք, փայլուն աչքեր ու ժպիտ ինձ համար ավելի մեծ հաջողություն ու հաղթանակ են, քան ինչ-որ կլորիկ գումարը։

Որպես բժիշկ-կոսմետոլոգ ինչ խորհուրդ կտաք այն կանանց, ովքեր չեն կարողանում կին մնալ, չեն հասցնում հետևել իրենց ու կորցնում են կանացիությունը։

Возможно, это изображение (2 человека и люди стоят)

Ցանկացած պարագայում պետք է կին մնալ, քանի որ դուք կին եք ծնվել ու հենց ձեր գեղեցկությամբ ու կանացիությամբ է պայմանավորված ձեր հետագա հաջողությունները։

Տաթևիկ ձեր այցելուներին տեսնելուց հետո հասկանում ենք, որ սխալ, կոպիտ և ոչ համաչափ դիմագծեր ունենալը դատավճիռ չէ։ Հետաքրքիր է ինչպես եք կարողանում յուրաքանչյուր այցելուի անհատական մոտեցում ցուցաբերել։ 

Ցանկացած անհատ, երբ դիմում է ինձ, ես իրեն այլ կերպ եմ տեսնում՝ տեսնում եմ շատ գեղեցիկ։ Ես նրան տեսնելուց հետո միանգամից պատկերացնում եմ, ու տեսնում եմ նրան որոշակի շտկումներից հետո։Ես չեմ պատկերացնում ու նմանեցնում ինչ-որ հոլիվուդյան աստղի, այլ տեսնում եմ նրա մաքսիմալ գեղեցկությունը։

Возможно, это изображение (2 человека, люди сидят, люди стоят и в помещении)

 Դուք լինելով երիտասարդ բժշկուհի հասցրել եք մասնակցել անթիվ սեմինարների և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս։ Մշտապես կատարելագործվում եք ու տիրապետում բոլոր թրենդներին։ Հետաքրքիր է ո՞րն է ձեր նպատակը, կա՞ արդյոք մի կետ որին ձգտում եք։

Շատ ունեմ նպատակներ, բայց իմ գերնպատակն այն է, որ յուրաքանչյուր անձ, երբ տեսնի ինձ հասկանա, որ ես այն մասնագետն եմ, ով հոգ կտանի իր մասին, որ  ինձ մոտ այցելում է ոչ թե  ինչ-որ միջամտություն կատարելու համար, այլ գալիս է այն մասնագետի մոտ ով իր կյանքը լիովին կփոխի, կազատի բոլոր բարդույթներից ու հոգ կտանի իր մասին։ Բոլորը հենց դրա համար են դիմում ինձ, քանի որ ես շատ շատերի համար հոգու ու սրտի բժիշկ եմ։

 

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: