Անգամ եթե երկու մարդիկ միմյանց շատ են սիրում, դա չի կարող երաշխավորել ուրախ ու երջանիկ ամուսնական կյանք: Ժամանակ առ ժամանակ նույնիսկ սիրելի մարդու կողքին կարող ես քեզ միայնակ զգալ:
Կիսվում ենք հոգեբանների կատարած հետևություններով. ահա 5 ոչ ակնհայտ նշան՝ վկայող այն մասին, որ ամուսնական կյանքում միայնակ եք:
Ձեր զուգընկերոջ համար միևնույնն է, թե ինչ ցանկություններ ունեք

Ձեր բոլոր պահանջարկներն ու ցանկությունները պիտի գտնվեն նրա խիստ վերահոսկողության ներքո: Այն բոլոր ցանկությունները, որոնք չեն համընկնում նրա անձնական նախընտրությունների հետ, արդյունքում համարվում են վատ, կամակոր, ծիծաղելի…
Ձեր զուգընկները չի փորձում ուրախացնել ձեզ
Նրա համար միևնույնն է, թե ինչ էմոցիաներ կունենաք: Նրան չի անհանգստացնում ձեր ճնշված տեսքը, նրա մտքով երբեք չի անցնում անսպասելի ուրախացնել ձեզ:
Զուգընկերը չի փորձում հաշտվել
Դուք չեք խոսում, չեք հաշտվում՝ քանի դեռ ինքներդ չեք անում առաջին քայլը: Նրան հետաքրքիր չեք ոչ դուք, ոչ այն, թե ինչպես է անցել ձեր օրը: Ուղղակի մարդը չունի այդ ինֆորմացիայի կարիքը:

Նա ակնկալում է, որ պիտի ենթարկվեք իրեն
Ընտանիքում անառողջ հարաբերությունների վառտագույն ցուցանիշն է: Մեծահասակ մարդիկ կարող են խորհրդակցել միմյանց հետ, բայց ոչ թե որևէ բան արգելեն: Յուրաքանչյուրն ազատ ընտրելու հնարավրություն ունի: Նա ինքը պիտի որոշի՝ թե ինչպես վարվել: Սա մեծահասակ մարդու կյանք է, այլ ոչ մանկապարտեզ:
Զուգընկերը համարում է, որ իրենից ցածր մակարդակի վրա եք գտնվում
Պատաստ եղեք, որ նա կարող է ծաղրել ձեզ, ստորացնել, վիրավորել, արգելքներ դնել, ստիպել որևէ քայլերի գնալ… Արդյո՞ք պատրաստ եք ու ցանկանում եք նման կյանքով ապրել:
Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը