Ինչպե՞ս անել, որ նոր կոշիկը չսեղմի ոտքերը

Նոր կոշիկները գրեթե միշտ էլ սեղմում են ոտքերը ու կապ չունի, թե այն ինչ գին ունի կամ ինչ նյութից է պատրաստված: Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ազատվել նոր կոշիկի անհարմարությունից և վայելել այն կրելու հաճույքը:
Ահա մի քանի խորհուրդ օրը առանց ոտքի ցավի անցկացնելու համար.

1. Կոշիկը լայնացնելու համար պետք է սպիրտով թրջել գուլպան և հենց այդպես հագնել կոշիկն ու տանը քայլել: Կոշիկն այնքան հագած մնալ, մինչև գուլպան չորանա: Այս կերպ կոշիկը ստանում է այն ձևը, որը համապատասխան է Ձեր ոտքին:

2. Որպեսզի կոշիկի հետևի մասը չցավեցնի ոտքը, պետք է կոշիկի հենց այդ մասի վրա մի կտոր դնել ու փոքր մուրճով հարվածել: Այս եղանակով կաշին փափկում է ու հեշտ է հարմարվում ոտքի ձևին:

3. Ոտքի հետևի մասի ցավից խուսափելու համար կարելի է նաև կոշիկի հետևի մասին ներսի կողմից օճառ կամ մոմ քսել: Այս ձևով ոտքի և կոշիկի միջև շփումը փոքրանում է, և ցավ այլևս չի լինում: Բայց այս գործողությունը պետք է օրվա մեջ մի քանի անգամ կրկնել, մինչև որ ոտքն արդեն սովորի կոշիկին:

4. Նոր կոշիկ հագնելուց խորհուրդ է տրվում նաև ոտքին քսել փափկացնող քսուկ: Այսպես նորից կփոքրանա կոշիկի ու ոտքի միջև անմիջական շփումը ու ոտքը չի ցավի:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: