Ինչու ոչ մի դեպքում սոդան չի կարելի մարել քացախով. մի քանի անգին գաղտնիք

Առաջարկում ենք իմանալ, թե ինչ սխալներ է գործում կանանց մեծամասնությունը: Սա իմանալու և նույնը չկրկնելու համար երբեք ուշ չէ:

Լոլիկը մյուս բանջարեղենից շուտ մի լցրեք շոգեխաշվելու

Լոլիկը պետք է ավելացնել մյուս բանջարեղենին միայն վերջում, այլապես դրանց մեջ պարունակվող թթուն կարգելակի բանջարեղենի եփվելը: Առաջին հերթին պետք է շոգեխաշել գազարը, սոխը, բուլղարական պղպեղը, և միայն վերջում ավելացնել լոլիկը:

Մի լվացեք մակարոնը եփելուց հետո

Եթե պատրաստում եք պաստա, մակարոնի վրա մնացած կրախմալը անթերի կներծծի տոմատի սոուսը, և համը, բնականաբար, ավելի լավը կլինի: Մի գնեք ամենաէժան մակարոնեղենը, ընտրեք ցորենի պինդ տեսակներից պատրաստվածը:

Картинки по запросу "Век живи — век учись: почему нельзя гасить соду уксусом"

Սկզբում աղ մի ավելացրեք արգանակին 

Եթե արգանակին շուտ լցնեք աղը, կարող եք սխալվել, քանի որ ջուրը գոլորշիանում է, և ապուրը աղի է ստացվում:

Картинки по запросу "Не делайте пюре блендером."

Բլենդերով մի հարեք կարտոֆիկի պյուրեն

Եթե կարտոֆիլը հարեք բլենդերով, կստացվի ոչ թե փափուկ և համեղ պյուրե, այլ սոսնձանման զանգված:

Պիցցային շատ միջուկ մի լցրեք

Այդպես խմորը կարող է հում մնալ, բացի այդ պիցցան ուտելը հարմար չի լինի:

Չի կարելի սոխը նախապես մանրացնել

Երկար ժամանակ կտրատված սոխը դառնահամ է ունենում: Ցանկալի է կտրատել այն անմիջապես պատրաստելուց առաջ:

Картинки по запросу "Век живи — век учись: почему нельзя гасить соду уксусом"

Չի կարելի սոդան մարել քացախով

Այդ դեպքում մենք կորցնում ենք ածխաթթու գազը, որը ցրվում է օդի մեջ, և արդյունքում խմորը փքուն չի ստացվում:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: