
Երջանկությունը զբոսնում էր անտառում և հանկարծ ընկավ փոսը: Որքան փորձեց, չկարողացավ այնտեղից դուրս գալ ու սկսեց լաց լինել: Հանկարծ: երջանկությունը ոտնաձայներ լսեց ու ձայն տվեց:

— Բարի՛ մարդ: Խնդրում եմ, օգնիր ինձ դուրս գալ այստեղից:
— Իսկ փոխարենն ինձ ի՞նչ կտաս,- հարցրեց մարդը:
— Իսկ դու ի՞նչ ես ցանկանում,- հարցրեց Երջանկությունը:
— Մի մեծ, գեղեցիկ ու թանկարժեք առանձնատուն ծովափին:

Երջանկությունը կատարեց նրա ցանկությունը, իսկ մարդն ուրախացած վազեց՝ մոռանալով Երջանկության մասին: Երջանկությունն սկսեց ավելի բարձր ձայնով լաց լինել:
Որոշ ժամանակ անց նա կրկին ոտնաձայներ լսեց ու կանչեց.
— Բարի՛ մարդ: Դուրս բեր ինձ այստեղից:
— Իսկ դու ինձ ի՞նչ կտաս,- հարցրեց մարդը:
— Ի՞նչ ես ուզում,- հարցրեց Երջանկությունը:
— Գեղեցիկ ու թանկարժեք մեքենաներ եմ ուզում:
Երջանկությունը կատարեց նրա ցանկությունը և նա էլ, ուրախությունից գլուխը կորցրած վազեց՝ մոռացանալով Երջանկության մասին:
Երջանկությունը հույսը կորցրեց:
Հանկարծ երրորդ մարդու ոտնաձայները լսեց ու բացականչեց.
— Բարի՛ մարդ, հանիր ինձ այստեղից:

Մարդը նրան դուրս հանեց ու շարունակեց իր ճանապարհը: Երջանկությունը ուրախացած վազեց նրա հետևից ու հարցրեց.
— Իսկ ինձ օգնելու դիմաց ի՞նչ ես ուզում:
— Ոչինչ էլ չեմ ուզում,- պատասխանեց մարդը:
Եվ Երջանկությունն այդպես էլ վազում է մարդու հետևից՝ երբեք նրանից ետ չմնալով:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն