Ինչու են տնային բույսերի սիրահարները լուցկի տնկում բույսերի ամանների մեջ

Գաղտնիք չէ, որ բույսերը թթվածին են արտադրում, այդ իսկ պատճառով դրանք չափազանց կարևոր են: Նույնիսկ տնային բույսերը կարող են շատ օգտակար լինել: Նրանց շնորհիվ ցանկացած տուն դառնում է ավելի աշխույժ և հարմարավետ: Բայց երբեմն պատահում է, որ բույսերը սկսում են չորանալ, և դրանց չորացման պատճառը նույնիսկ պարզ չէ, քանի որ նրանց տալիս եք բավարար խնամք։

Տնային բույսերը կարող են թուլանալ այն պատճառով, որ մլակները տեղավորվում են ծաղկամանի մեջ: Այս վնասատուներին նկատելը շատ դժվար է: Դրանցից ազատվելու համար ծաղիկներ աճեցողները գտել են մեկ խելացի եղանակ:

Այս մեթոդը իրականություն դարձնելու համար պետք է վերցնեք մի քանի լուցկի, և դրանք խրեք բույսի հողի մեջ, ամենակարևորն այն է, որ լուցկիները իրարից լինեն մոտ հինգ սանտիմետր հեռավորության վրա: Դա անելուց հետո անհրաժեշտ է բույսը ջրել տաք ջրով: 2 օր հետո մի մոռացեք փոխել լուցկիները և տնկել նորը: Մի քանի օր անց Դուք կզգաք տարբերությունը:

Նման արդյունավետ գործողությունը բացատրվում է նրանով, որ լուցկիների գլխիկները պարունակում է ծծումբ և ֆոսֆոր: Երբ այս բաղադրիչները մնում են հողի մեջ, մլակներն անմիջապես սկսում են լքել բույսը: Նման հեշտ եղանակով Դուք կարող եք մեկ անգամ և ընդմիշտ ազատվել այս վնասատուներից: Բույսերը շնորհակալ կլինեն Ձեզ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: