Ինչու են կանայք լքում տղամարդկանց, անգամ սիրելու դեպքում

Կանանց համար հեշտ չէ տղամարդուն լքելը: Սակայն նրանք կատարում են այդ քայլը, լքում են այն տղամարդուն, ում հետ ընտանիք են ստեղծել, երեխաներ են ունեցել: Ու դրա պատճառը միշտ մեկն է:

Կանայք հեռանում են, քանի որ տղամարդն այլեւս գոյություն չունի:

Նա ներկա չէ կնոջ կյանքում: Նա աշխատում է, հեուստացույց է նայում, գնում ձկնորսության, զբաղվում համակարգչով: Ցանկը կարելի է անվերջ շարունակել:

Նա, ու մասին խոսում ենք, վատը չէ: Լավ հայր է, լավ մարդ է: Ապահովում է ընտանիքը: Գեղեցիկ է, հաճելի: Սակայն նրա կինը իր կյանքի կարեւոր մասնիկը չէ: Չնայած ուրիշների աչքում նա իդեալական ամուսին է:

Մի կին այսպես է նկարագրել այս իրավիճակը. «Իմ տղամարդը պետք է տուն գա ու դառնա իմ էմոցիանալ հենարանը: Սակայն նա, ով անտարբեր է անգամ իմ արցունքներին, չի կարող իմ ամուսինը լինել»:

Հիշեք, ձեր կինը ձեր սեփականությունը չէ: Նա պարտավոր չէ սիրել ձեզ ամբողջ հոգով: Այդ սիրուն պետք է արժանանալ: Այնպես, ինչպես վաստակում ես գումար: Դուք պետք է նվաճեք ձեր կնոջը ոչ թե փողով կամ ձեր սոցիալական կարգավիճակով, այլ ուշադրությամբ: Նա պետք է զգա, որ ձեզ համար միեւնույնը չէ: Նա պետք է հասկանա, որ նրա խոսքերն ու ապրումները ձեզ համար նշանակություն ունեն: Նա պետք է իմանա, որ դուք նրան կլսեք ու կհասկանաք:

Նա  ուզում է, որ զգաք իրեն: Որպեսզի անկողնում չլինեք ռոբոտի նման, որ կիրք տածեք ոչ միայն ձկնորսության, այլեւ նրա հանդեպ: Ձեր ամուսնությունը գոյություն ունի, քանի դեռ դուք միմյանց հանդեպ կիրք եք զգում:  

Իսկ եթե ո՞չ: Ո՞ւր անհետացավ կիրքը: Պարզեք դա, կամ գտեք այն նորից:

Եթե մասնակցում եք խոսակցությանը, ապա լսեք ուշադիր: Նայեք աչքերին ու աջակցեք նրան ճիշտ խոսքերով:

Փորձեք ավելի լավ ճանաչել կնոջը: Հավատացեք, նույնիսկ տարիներ անց բացահայտելու բան կգտնեք:

Ուշադրություն դարձրեք այն զգացողություններին, որ ունենում եք նրա ձեռքերը ձեր ձեռքեի մեջ պահելիս: Ի՞նչ եք զգում: Ի՞նչ է կատարվում: Խոսեք այդ մասին ձեր կնոջ հետ:

Կարող եք օրական 5 րոպե տրամադրել նրան: Գուցե դա քիչ է: Բայց լիովին բավարար է սիրելիին լիարժեք տրամադրելու ու նրան տրվելու համար:

Սա կօգնի արթնացնել առօրյա հոգսերից նիրհած զգացմունքները: Դուք լրիվ այլ զգացողություններ կունենաք: Կզգաք կյանքի նոր համաը:

Ուրեմն գործեք: Թույլ մի տվեք կնոջը միայնակ զգալ իրեն, երբ ձեզ նման տղամարդը նրա կողքին է:

Թարգմանությունը կատարվել է www.nastroy.net կայքից:

newsin.am

Понравилась статья? Поделиться с друзьями: