Ինչու՞ է անհրաժեշտ սրբիչով միշտ չորացնել լվացած ամանները

Յուրաքանչյուր ոք վստահ է, որ գիտի ինչպես լվանալ ամանները: Եվ դա զարմանալի չէ, քանի որ նման կենցաղային հոգսերը վաղ տարիքից ընկած են մեր ուսերին: Առավել զարմանալի է տեսնել փորձառու տնային տնտեսուհիների տարաձայնություններն աման լվանալու վերաբերյալ: Իսկապե՞ս վիճելու ինչ-որ բան կա այստեղ:

ԻՆՉՊԵՍ ԼՎԱՆԱԼ ԱՄԱՆՆԵՐԸ․

Խոհանոցն այն վայրն է, որտեղ տեղի են ունենում որոշ խոհարարական փորձեր: Իսկ հետո մաքրություն պահպանելն այնքան էլ հեշտ չէ: Հատկապես անտանելի զբաղմունք է ամանների ամենօրյա լվացումը:

Հետևաբար, տարօրինակ ոչինչ չկա, որ տնային տնտեսուհիները փորձում են հնարավորինս արագ լուծել այդ հոգնեցուցիչ խնդիրը: Եվ այնպիսի ծեսը, ինչպիսին հենց նոր լվացվող ամանները չոր սրբիչով սրբելն է, այսօր ամեն խոհանոցում չէ, որ կարող եք տեսնել: Բայց անհրաժե՞շտ է արդյոք մաքուր ամանները չորացնել:

Այս ընթացակարգի հակառակորդները պնդում են, որ մաքուր ամանները սրբելուց հետո դրա վրա են հայտնվում  հյուսվածքների մասնիկներ, որոնք տհաճ են դարձնում ափսեների և բաժակների հետագա օգտագործումը: Առայժմ մենք այս փաստարկը մի կողմ կթողնենք և կներկայացնենք ամանները չորացնելու առավելությունները:

  1. Չոր ամանները վերացնում են խոնավությունը դարակում:
  2. Մանրակրկիտ սրբելուց հետո ամաներն ավելի լավ տեսք են ունենում, քանի որ դրանց մակերեսին տգեղ բծեր  չկան:
  3. Անհրաժեշտություն չկա պարբերաբար փայլեցնել ամանների չորանոցը, որի մեջ ջուրը կուտակվում և լճանում է:
  4. Երբ հենց նոր լվացվող ամանները տեղափոխում եք չորանոց, ապա ամբողջ խոհանոցում ջուրը չի ցայտում այսուայն կողմ:
  5. Ամաններն իսկապես ավելի մաքուր են: Ափսեների մակերեսին չեն կուտակվում այն ամենը, ինչով հարուստ է մեր ջրատարներից եկող ջուրը:

Բացի այդ, փորձագետները վստահ են, որ լվացող միջոցների մնացորդները հաճախ մնում են ափսեների վրա նույնիսկ մանրակրկիտ լվանալուց հետո: Եվ սրբելով խոհանոցային պարագաները՝ ազատում ենք ոչ միայն կենցաղային քիմիական նյութերից, այլև մանրէներից:

Զարմանալի չէ, որ ամանները սրբելուց հետո խորհուրդ է տրվում սրբիչը լվանալ յուրաքանչյուր օգտագործումից հետո: Եվ որպեսզի ստիպված չլինեք մազիկները հեռացնել ափսեների մակերևույթից, ավելի լավ է օգտագործել միկրոֆիբր շոր, որը կհեռացնի լվացքի միջոցների մնացորդները, յուղերը, ավելորդ խոնավությունը և ախտահարույց բակտերիաները:

Ուրեմն մի՛ վտանգեք Ձեր առողջությունը: Եվ եթե ցանկանում եք խոհանոցում մաքուրություն պահպանել, ապա մի՛ ծուլացեք յուրաքանչյուր լվանալուց հետո խոհանոցային պարագաները չորացնել սրբիչով: Հետևաբար ստամոքսի հետ կապված ավելի քիչ խնդիրներ կլինեն, և բաժակներն ու  ափսեներն իրենց մաքրությամբ  հաճելի կլինեն  Ձեր աչքին:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: