Դերասանուհի Անահիտ Մութաֆյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․
Համատարած ատելությունն ու ատելության քարոզը մեր երկրի համար դառնալու են պատիժ ու կրակ։ Որևէ մեկը իրեն հարց տվել է թե ինչու՞ են բանակում շատացել ինքնшսպանությшն ու սպшնությունների դեպքերը։ Իհարկե ոչ դուք չեք հարցրել իրար, չեք խորացել, իսկ գուցե՞ հարցնեք թե ինչու՞ է շատացել հացագործությունները դա էլ չեք վերլուծել։ Դա այն ատելությունն է որը մենք ունենք իրար նկատմամբ։ Դա այն է որ սահմանին կանգնած զինվորները մեկը մյուսի հանդեպ ատելությամբ է լցված որովհետև մեկը սև է մյուսը սպիտակ, գողությունները ինչու՞ շատացան որովհետև ժողովրդի մեջ սերմանվեց այն միտքը թե ով մի թեթև լավ է ապրում ուրեմն գող ավազակ է ու այդ գումարները դիզել է ժողովրդից գողացված փողերով ու հիմա էլ մեր օրյա Ռոբին Հուդերը գնում են վերցնում հարուստներից ու պահում իրենց որովհետև իրենք էլ են աղքատ։ Ռազբորկաներն ու դանակահարությունները ինչու՞ շատացան ու նորից այդ անիծյալ ատելությունը ֆեյսբուքում սևերն ու սպիտակները իրար չեն հասկանում և դա տեղափոխվում է փողոց տղայական ռազբորկաների (եթե ի հարկե դուխով սպիտակները գալիս են հանդիպման) և այս ամենը ատելության պատճառով։ Կանգ առեք մարդիկ կյանքը շատ կարճ է միմյանց ատելու համար։