Ինչո՞ւ հենց այդ տղամարդը հայտնվեց իմ կյանքում

Տղամարդկանց միջոցով կանայք սովորում են, թե ինչ է սերը: Այնուամենայնիվ մենք կարող ենք սեր նվիրել  տմարդուն՝ միայն այն ժամանակ, երբ մենք ինքներս ենք տիրապետում դրան: Ցանկացած տղամարդ, ով Ձեզ դուր կգա, կգերի  Ձեզ մինչև վերջ կպայքարի Ձեզ համար կլինի արժանի Ձեր սիրուն։ «Արժանի է » գաղափարը շատ հարաբերական է, քանի որ ամեն մեկն իրեն  արժանիին  է գտնում: Դուք արժանի եք հենց նրան, ինչ Ձեզ գրավում է: Եթե ​​Ձեզ գրավում են միայն թույլ կամ <<մամայի տղաներ>>, դա ոչ վատ կլինի, ոչ էլ լավ, դա պարզապես կլինի փաստ։ Եկեք դիտարկենք ամենատարածված իրավիճակները:

 

Եթե ​​խանդոտ տղամարդը մտել է Ձեր կյանք, Դուք պետք է սովորեք Ձեր սեքսուալությունը  ուղղորդել դեպի ստեղծագործական կյանք, քանի որ խանդոտ տղամարդը երբեք չի հայտնվի մի աղջկա կյանքում, ով լավ գիտի իր գինը և հաշվարկով է ապրում։

Եթե ​​բռնակալ է մտել Ձեր կյանք, ապա դուք պետք է սովորեք ինքներդ Ձեզ լսել, քանի որ բռնությամբ ապրող կնոջ հասկացողության սահմանները կարծես ամբողջությամբ ջնջված լինի և դա նրանց դարձնում է զոհ: Նրանք իրենց՝ կողմից զգում են թշվառ, միայնակ և լքված: «Ամուսինս բռնակալ է, մյուսների կյանքում ուրախություն է, իսկ ես զրկված եմ ամեն ինչից, սա է իմ ճակատագիրն է այդպիսին՝ համբերել և տառապել »:

Արդյունքում կամ կհոգնեք և կպայքարեք Ձեր իրավունքների համար կամ պարզապես կհանձնվեք և կշարունակեք ապրես հլու հնազանդ։

Տղամարդը խմում է և թմրամոլ է: Ի՞նչն էր պատճառը, որ նրան Ձեր կյանք եք թողել։ Ամուսինը խմում է և գումար չի բերում: Բացարձակ տխրություն: Համապատասխանաբար այդպիսի տղամարդը սպանում է առաջին հերթին` կնոջ կանացիությունը։ Իսկ հետո ալկոհոլով և թմրանյութերով` խուսափում իրականությունից, կամ երկրորդ իրավիճակը, երբ տղամարդը սովորեցնում է կնոջը` ինքնասիրություն, հարգանք, առաջին հերթին իր նկատմամաբ և կյանքում տեղի ունեցող իրադարձությունների համար պատասխանատվություն ստանձնելու կարողության:Նա կնոջը սովորեցնում է պայքարել, գոյությունը պահպանելու համար։

Եթե Ձեր կյանք եք թողել <<մայրիկի բալիկի>>  ապա Դուք պատկանոում եք կանանց այն տիպին, ովքեր պատրաստ չեն հնազանդվել ուժեղ սեռին։ Դուք սիրում եք ինքնուրույն որոշումներ կայացնել և չլսել դիմացինին։ Դուք կհերքեք դա, բայց դա այդպես է։

Եթե ​​մարդ եկել է Ձեր կյանք և Ձեզ կերակրում է խոստումներով։ Նա միշտ ընկերների հետ ժամանակ է անցկացնում  քաղաքի առավել հայտնի ժամանցային վայրերում, գեղեցիկ է խոսում և դուք սիրահարված եք նրա ոճին, նրա ապրելակերպին և օրերից մի որ վշտով արտահայտում եք` <<դե ինչ, երբ ես հանդարտվելու, որպեսզի մենք ապրենք միասին` խաղաղ կյանքով»: Իսկ նրա պատասխանը՝ երբեք:

Նման մարդը մտավ Ձեր կյանք ասելու` <<Սկսեք գնահատել ինքներդ Ձեզ>>: <<Ինչու՞ է քեզ հերիքում, որ մենք խաղում ենք իմ կանոններով և դու պատրաստ ես անընդհատ հարմարվել: Ես անհետացել էի երկու ամսով, իսկ դուք դեռ ընդունում ես ինձ, քանի որ ես քեզ գեղեցիկ բառերով եմ կերակրել>>: Այստեղ Ձեզ չեն գնահատում: Եթե ​​այժմ հարմարվեք էլ, ապա այն դեպքում, երբ արժանի մարդ կգա Ձեր կյանք, ով կսիրի Ձեզ ամբողջ սրտով, բայց որոշ ժամանակ անց նա կդադարի գնահատել Ձեզ, քանի որ Ձեր գլխում նորից կլինի հարմարվելու սովորություն»:

Կան շատ այլ նման հարաբերությունների սցենարներ, բայց եկեք վերադառնանք հոդվածի սկզբին: Ի՞նչ է նշանակում. «Ես կփորձեմ միայն արժանի մարդու համար»:

ՍԻՐԵՔ ՁԵԶ ԵՎ ԽՈՒՍԱՓԵՔ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՎԵՐԸ ՆՇՎԱԾ ՏԵՍԱԿՆԵՐԻՑ։ ԵՎ ՎՍՏԱՀ ԵՂԵՔ, ՈՐ ԳՏՆԵԼՈՒ ԵՔ ՁԵԶ ԱՐԺԱՆԻ ԵՎ ԻՍԿԱՊԵՍ ՍԻՐՈՂ ՈՒ ՀԱՐԳՈՂ ՏՂԱՄԱՐԴՈՒ։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: