Ինչն է պատճառը, երբ լիարժեք քունն անգամ չի ցրում հոգնածությւոնը և չի պարգևում թարմության զգացում:

Պատահում է, երբ երկարատև քնից հետո արթնանում ենք հոգնած ու նյարդային, հաճախ հոգնածության զգացումով: Ինչն է պատճառը, երբ լիարժեք քունն անգամ չի ցրում հոգնածությւոնը և չի պարգևում թարմության զգացում:

1.Ուղեղում ադենոզինի կուտակում։ Արթնանալուց առաջ մենք գտնվում ենք արագ քնի վիճակում: Այս ընթացքում ենք մենք հենց երազներ տեսնում, երբ ուղեղն արդեն բարձր ակտիվություն է ցուցաբերում:

Արագ և դանդաղ քնի ցիկլերը գիշերվա ընթացքում կրկնվում են մոտ 4-5 անգամ։ Այդ ընթացքում ուղեղը մեծ քանակով ադենոզին է օգտագործում։ Այն ճնշում է թարմությունը և ուշադրությունը և արդյունքում արթնանում ենք հոգնածության զգացողությամբ։

2.Համատեղ քուն կամ դրա բացակայություն։ Քնից արթնանալուց հետո ինքնազգացողության վրա ազդում է նաև այն՝ արդյոք դուք միայնակ եք քնել, թե՞ ոչ։ Ըստ անցկացված հետազոտությունների՝ կանանց քնի որակը տուժում է, երբ գիշերը քնում են տղամարդու հետ նույն մահճակալին:

Սակայն, եթե քնից առաջ ունեցած սեռական հարաբերության դեպքում պատկերը միանգամայն այլ է լինում. այս դեպքում կինն արթնանում է լավ տրամադրությամբ:

Նույն հետազոտությւոնների արդյունքում պարզվել է , որ քնի որակը բացարձակ չի տուժում այն դեպքում, երբ տղամարդն է քնում կնոջ հետ նույն մահճակալին: Ընդհակառակը՝ տղամարդկանց քունը լիարժեք չի լինում, երբ նրանք մենակ են քնում:

3.Ուշ քնելը։ Ուշ քնելուց տուժում է ձեր քնի որակը: Ավելին, գիշերային անքնությունը ազդում է հիպոկամպի վրա. այն պատասխանատու է զգացմունքների, հիշողության, ընկալունակության և ուշադրության համար։
Շաքարի անբավարար մակարդակ։

4.Մեծ նշանակություն ունի, թե ինչ սնունդ եք օգտագործել քնելուց առաջ: Որքան էլ զարմանալի թվա, սակայն, ըստ հետազոտությունների, շաքար պարունակող սննդի օգտագործումը նպաստում է հաջող ու լիարժեք քնին, իսկ արթնանալուց հետո՝ լավ ինքնազգացողությանը:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: