Ինձ շատ էր դուր եկել որդուս նախկին ընկերուհին, ուստի ինձ համար դժվար էր հարսիս ընդունել

Ո՞րն է տարբերությունը սկեսուրի և բադիկի միջև: Բադը կփչացնի ամբողջ բակը, իսկ սկեսուրը՝ ողջ կյանքի ընթացքը:

Այս կատակը վերջերս լսելցի, բայց դժբախտաբար, հարսը նույնպես կարող է կյանքեր կործանել…

Ես 62 տարեկան եմ, արդեն հինգ տարի է, որ սկեսուր եմ:

Իմ 33-ամյա որդին իր կնոջ հետ է ուսման հենց սկզբից: Մենք միասին կարծես դժոխք ենք անցել (ես և հարսս): Պարադոքսալ կերպով ես ձեռք բարձրացրեցի նրա վրա, բայց ես այլ ընտրություն չունեի, քանի որ հարսս թույլ չէր տալիս շփվել թոռնուհուս հետ: Զանգահարելու և հանդիպում խնդրելու համար ինձնից շատ աշխատանք էր պահանջվում: Բայց ես չեմ փոշմանում` նա նույնպես:

Изображение - Fotolia

Բոլորս ներել ենք միմյանց: Եվ այսօր ես հասկանում եմ, որ դա մեզ պետք էր:

Ծանոթությունը հարսի հետ. Երբ տեսա հարսիս` բարի, մշակված, քաղաքավարի աղջիկ: Բայց ինձ շատ էր դուր եկել որդուս նախկին ընկերուհին, ուստի ինձ համար դժվար էր ուրիշին ընդունել: Ես ինձ հեռու էի պահում նրանից, կարող էի կոպիտ լինել, կարծում էի, որ սա ժամանակի հարց է, քանի որ հայտնի չէր, թե ինչպես կշարունակվի որդուս և հարսիս հարաբերությունները, և ես այլևս չէի ցանկանում կապվել մեկ այլ աղջկա հետ: Իմ հարսը տեսնում էր, որ ես լարված էի, անբարեխիղճ, հաճախ էի խոսում նրա հետևից և շատ էի համեմատում նրան:

Ընտանիքի ստեղծումը. Ես ցանկանում էի, որ որդիս սովորի արտերկրում, քանի որ ես իմ ամբողջ կյանքը նվիրել եմ գումար վաստակելուն` նրա կրթության համար: Ինձ համար ցնցում էր այն, որ հանուն Անյայի, որդիս լքեց իր լավ դիրքերը` հրաժարվելով շահավետ պայմանագրից, իսկ ես չկարողացա հայտնվել նրա նոր աշխարհում:

Հետո տղաս տեղափոխվեց Անյայի տուն և սկսեց հազվադեպ այցելել ինձ, իր եղբորը և դստերս: Նա այլևս չէր զանգում, չէր խորհրդակցում: Երբ նրանք գալիս էին` ինչը շատ հազվադեպ էր լինում, Անյան քննադատում էր մեր ընտանեկան կենցաղը և ես սկսում էի նրան ավելի ու ավելի չսիրել:

Նրա տեսակետը. Ընտանիքս նրան չէր ընդունում, և նա անհարմար էր զգում իրեն: Նա մեր պատճառով բարդույթներ ուներ և ճնշում էր զգում … Բացի այդ, նա նախանձում էր իմ ու տղայիս մտերմությանը (նա շատ վատ հարաբերություններ ուներ մոր հետ, իսկ հորը չէր տեսել):

Умение договариваться со свекровью | sm-news.ru

 

Ընտանեկան կյանքը. Նրանք մի մեծ տուն վերցրին հիպոտեքով, չնայած նա աշխատանք ուներ փոքր ընկերությունում, բայց կարելի է ասել, որ նա գործնականում ոչինչ չէր վաստակում և ամեն ինչ ընկնում էր որդուս վրա: Ինձ խենթացնում էր, երբ տեսնում էի, որ նա ընտրում է ամենաթանկ կահույքը, իսկ խոհանոցը մշակվում է նրա ծանոթ դիզայների կողմից: Հետո ես նաև փող էի ուղարկում որդուս, որովհետև ինձ թվում էր, որ այս կերպ ես նրան կփրկեմ որոշ խնդիրներից: Հարսիս խոսքով, որդիս էր համոզել նրան գնել այս տունը, ինքը ավելի փոքրն էր ուզում (որդին հետագայում խոստովանեց դա): Նա մտածում էր, որ ես ատում եմ իրեն և խառնվում նրանց կյանքին: Ես նրան վերաբերվում էի որպես անփորձ, անինքնավստահ կին, որը չի հասկանում, որ որոշակի ֆինանսական որոշումների համար նա պատասխանատու է, և, այնուամենայնիվ, ես նրա ամուսնու գերհոգատար մայրն էի:

Սա շարունակվեց երկար տարիներ: Երբ իմ թոռնիկը ծնվեց, ես տպավորություն ստացա, որ ես շատ ավելի քիչ ազատ ժամանակ ունեմ: Ես գնում էի հոգբանի մոտ, հանդիպում էի ընկերուհիներիս հետ, ինձ մեղավոր էի զգում, քանի որ չէի կարող նստել թոռնուհուս մոտ, իսկ հարսս ասում էր, որ ես պետք է գամ միայն նրա զանգից հետո: Նա վերաբերվում էր ինձ մեծ անվստահությամբ և զայրույթով: Մեր զրույցները բեկումնային էին մեր հարաբերությունների մեջ, այդ պատճառով փորձում էի հանգիստ մնալ, երբ հարսս տարբեր փաստարկներ բերեց` լսելով նրան՝ ես զարմացա։ Խնամքն ընկալվում էր որպես թշնամություն, իմ տրամադրած անձնական ժամանակը թոռնուհուս , նրան դուր չեր գալիս, իսկ որդուս հանդեպ սերը նրա սիրո թուլացումն էր: Ինչպե՞ս կարելի էր միմյանց այդպես չհասկանալ:

Ոչ՜ սկսուրն է վատը, և ոչ՜ էլ հարսը Վատը — խոսակցության և փոխըմբռնման բացակայությունն է։ Երկու բոլորովին տարբեր մարդիկ` նրանք կարող են համաձայնության գալ և ընդհանուր եզրեր գտնել: Ոչ միայն հանուն ընտանիքի, այլ նաև ինքներդ Ձեզ համար: Ոչինչ չի ստացվի, եթե խոսելու փոխարեն, մադիկ պարզապես դատապարտեն միմյանց: Չպետք է մտածեք. «Ես ճիշտ եմ, թող ներողություն խնդրի նա ..»:

Նյութը պատրաստեց՝ hetaqrqire.ru-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: