Ինձ միշտ թվում էր, որ այդպիսի ծննդաբերություն լինում է միայն ֆիլմերում…

Արդեն մի քանի րոպե էր, ինչ սկսել էին ցավերս: Ինձ դիմավորեց հերթապահ բժիշկը և ուղեկցեց ծնարան: Ես այնքան էի վախենում: Ես զանգեցի ամուսնուս, նա գործուղման էր մեկնել, և դողացող ձայնով ասացի.

—Արեն, շուտ արի, երեխան ծնվում է:

Ինձ թվում էր, որ ամուսինս շուտով կանգնած կլինի կողքիս, կբռնի ձեռքս, ինձ ուտելու բան կբերի, կշոյի գլուխս…

Սակայն վատն այն էր, որ ամուսինս չկարողացավ ժամանակին հասնել, նա ուշացավ…

Սարսափելի ուժեղ անձրև էր, բայց գիտեք, թե ինչն էր ավելի սարսափելի. անձրևի պատճառով կես ճանապարհին մնացել էր ոչ միայն ամուսինս, այլև

բժիշկս, ով սկզբում դիմավորել էր ինձ, սակայն ասել, որ միայն առավոտյան կծննդաբերեմ և գնացել տուն:

Շնորհակալ եմ բուժքրոջը, ով օգնեց ինձ. ի վերջո, գրկեցի փոքրիկիս և մոռացա բոլոր չարչարանքների մասին:

2 ժամ անց եկավ ամուսինս. թրջված և հուզված: Նա ամուր գրկեց ինձ, նայեց ձեռքերիս մեջ հանգիստ քնած փոքրիկին և մենք կարծես մոռացանք ամեն ինչի մասին…

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: