Ինձ դավաճանել է կինս. ուղղակի դավաճանել…երբ փորձեցի խոսել, հասկացա, որ ես եմ մեղավոր

Ինձ դավաճանել է կինս, ուղղակի դավաճանել: Ես հանգստյան օրերին գնացի ընկերներիս հետ հանդիպման, միշտ միայնակ եմ գնում, կնոջս երբեք չեմ տանում ինձ հետ: Այնպես ստացվեց, որ վիճեցի ընկերներիս հետ և կիրակի օրվա փոխարեն՝ տուն եկա շաբաթ օրը: Մեր տանն ուրիշ տղամարդ կար: Կինս նույնիսկ խուճապի չմատնվեց, երբ տեսավ ինձ: Ուղղակի խնդրեց սպասել, որ անծանոթը հեռանա, միայն այդ ժամանակ սկսենք խոսել: Ես կատաղած էի…

2 տարի առաջ ես դավաճանել էի կնոջս. հիմարություն եմ արել, բայց դա եղել է առաջին ու վերջին անգամ: Պարզվում է, որ կինս մտածում էր, որ այսքան ժամանակ եղել եմ ոչ թե ընկերներիս, այլ ուրիշ կնոջ հետ: Նա ինձ միշտ կասկածել է և ինքն էլ այլ տղամարդու հետ հարաբերություններ է սկսել: Նա ինձ ասաց, որ հոգնել է ինձանից, բայց  եթե ինքը հեռանա, ապա ես չեմ կարողանա շարունակել ուսումս, աշխատել նույն տեղում և վճարել տան վարձը: Նա որոշել էր բաժանվել ինձանից, երբ ես կավարտեմ:

Картинки по запросу Мне изменила жена, изменила очень банально.

Ես շոկի մեջ էր, բարկացած: Ես երկար ժամանակ մտածել եմ, որ նա ինձ ներել է դավաճանությունը, համենայն դեպս այդպես էր թվում. նա ինձանից երկու անգամ ավել էր աշխատում, երբեք նվերներ չէր խնդրում, ուշադրություն չէր պահանջում: Զարմանում եմ, թե նա ինչպես է այսքան ժամանակ մնացել կողքիս:

Հաջորդ կես տարվա ընթացքում կրկին նվաճում էի կնոջս սիրտը: Չէի ուզում, որ ամեն ինչ այսպես ավարտվի:

Անցել է 5 տարի: Համալսարանն ավարտել եմ, բարձր պաշտոն ստացել եմ, իսկ կողքիս ունեմ հավատարիմ կին և որդի: Բարեբախտաբար, ես շուտ հասկացա, որ ընտանիքն ամենակարևորն է կյանքում, մենք ջնջեցինք մեր բոլոր հին սխալները, կարծես նորից ծանոթացանք և նոր կյանք սկսեցինք:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը


Понравилась статья? Поделиться с друзьями: