Ինադու բաներ էի անում, որ Էլենին պաչեմ ինչքան ուզում եմ. Գոռի եւ Էլենի սիրավեպի մասին այս ամենը չեք իմացել (տեսանյութ)

Երգիչ, դերասան Գոռ Եփրեմյանի եւ պարուհի Էլեն Հարությունյանի սիրավեպի մասին շատ է խոսվել, սակայն քչերին է հայտնի նրանց ծանոթության պատմությունը:

Starnews-ին հայտնի է դարձել, որ Գոռն Էլենին առաջին անգամ տեսել է ֆեյսբուքով, համակրել, ապա նոր նկարահանվող սերիալի սցենարիստին խնդրել է նրան հրավիրել քասթինգի:

Ի զարմանս Գոռի՝ Էլենն ընդունել էր անծանոթ սցենարիստի  առաջարկը եւ եկել քասթինգի, ընդ որում՝ սցենարիստի տուն:

Երբ արդեն նրանց հարաբերությունները զարգացում էին ապրել, Էլենը պատահաբար իմացել էր, որ Գոռը ճանաչում է իր մայրիկին՝ պարուհի Աննա Կարապետյանին, ավելին՝ եղել է իրենց բնակարանում, երբ ինքն ԱՄՆ-ում էր: Գոռի եւ Էլենի մայրը համագործակցում էին:

Հետաքրքիրն այն է, որ երբ Գոռը եւ Էլենը վիճում էին, Գոռը խնդրում էր սցենարիստին համբույրի տեսարաններ ավելացնել.

«Ասում էի՝ պաչիկի տեսարաններ ավելացնի, որ պաչեմ: Ինադու բաներ էի անում, որ չստացվի, կարողանամ պաչեմ ինչքան ուզում եմ»:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: