
Ինչպիսին էլ, որ լինի տան ինտերիերը, այնուամենայնիվ գորգը տունն առավել հարմարվետ է դարձնում: Ինչը կարող է ավելի հաճելի լինել, երբ աշխատանքից հոգնած գալիս եք ու քայլում փափուկ և բարձր խավով գորգի վրա:

Գորգը հատուկ ուշադրության խնամքի կարիք ունի: Գորգը մաքրելը այնքան էլ հաճելի ու հեշտ գործերից չէ, և եթե օգտվում եք համապատասխան ծառայությունից, պետք է կլորիկ գումար վճարեք:
Ստորև ներկայացված եղանակներով կարելի է ապահովել գորգի մաքրությունը:

Անհրաժեշտ է վերցնել սոդայի և աղի խառնուրդ և մաքրել կեղտոտված հատվածը:
Սպասել 20 րոպե և փոշեկուլով մաքրել:
Այս եղանակով կարելի է մաքրել նաև լաքաները:

Գորգը կարելի է մաքրել նաև քացախի օգնությամբ:
20 մլ քացախը լուծել 1 լ. ջրում:
Այդ լուծույթով թրջել լաթը և դրանով լավ մաքրել գորգը
Սպասել 20 րոպե, այնուհետև մաքրել չոր լաթով, այնուհետև փոշեկուլով մաքրել:
Գորգը մաքրելիս խորհուրդ չի տրվում կոշտ խոզանակներ օգտագործել, դրանք վնասում են գորգի կառուցվածքը: Գորգը մաքրելիս պետք է օգտագործել փափուկ խոզանակ և մաքրել խավի ուղղությամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo—ն