—Ինչի՞ համար ավելորդ գումար ծախսել, եթե ես ամեն ինչ ունեմ, կբերեմ, -զարմացրեց ինձ սկեսուրս:

Սկզբում կարծեցի, թե նա կատակում է ու առանձնապես ուշադրություն չդարձրեցի: Սակայն ծննդաբերությունից մի քանի շաբաթ առաջ ինձ մոտ հայտնվեց հագուստով լցված 3 տոպրակ: Հագուստ, որը 30 տարի առաջ կրել է իմ ամուսինը: Անկեղծ ասած, ես շոկի մեջ էի նման «նվերից»:

Չեմ հասկանում, թե ինչի համար է պետք 30 տարի պահել այդքան հագուստ: Լավ, մեկ-երկու հատ որպես հաճելի հուշ կարելի է թողնել, բայց ոչ հնամաշ տակաշորերն ու տոտիկները: Ես հրաժարվում էի հավատալ կատարվածին:
Իհարկե հասկանում եմ, որ այն ժամանակ դծվար էր, ոչինչ չկար, բայց հիմա ամեն ինչ փոխվել է:
Գուցե ես վատն եմ, անշնորհակալ եմ, բայց 3 տոպրակից կարողացա միայն 1 գլխարկ ու երկու շապիկ թողնել երեխայիս համար: Մնացածն ուղղակի չեմ ուզում հագցնել փոքրիկիս:

Ուզու՞մ եք պատմեմ, թե մանկական իրերը այսքան տարիների ընթացքում ինչի են վերածվել: Խիստ կասկածում եմ, որ անգամ մի քանի լվանալուց հետո հնարավոր կլինի ազատվել հնության հոտից:

Տանը տեղ չկա, ուզում էի գցել աղբը, բայց ձեռքս չգնաց: Հիմա մտածում եմ՝ ինչ անեմ այդ ամենի հետ: Մանկատուն էլ չեմ կարող տանել, ամաչում եմ:
Դեռ կթողնեմ տանը, իսկ հետո երևի կվերադարձնեմ սկեսուրիս, թող ինչպես պահել է, շարունակի պահել:
Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը