Իմ սկեսուրը ամենալավն է, ուրախ եմ որ հենց ինքն է իմ սկեսուրը

էս վերջերս (չնայած խի մենակ էս վերջերս) սկեսուրների թեման շատ ակտուալ ա՝ ինչ պետք ա անեն, ինչ չպետք ա անեն, խի սենց, խի նենց և այլն)

ուզում եմ որպես հարս անդրադառնալ այս թեմային, կիսվել ձեր հետ իմ տեսակետով ու լսել նաև ուրիշ երիտասարդ հարսերի կարծիքներ ու վերջապես լուծենք էս «հարս-կիսուր» թեման ինչի եմ շեշտում երիտասարդ, որովհետև կարծում եմ, որ արդեն ժամանակն ա նավթալին կարծրատիպերը կոտրելն ու ապագա ընտանիքի անդամների հետ ԱՆԻՄԱՍՏ ՏԵՂԸ չթշնամանալը:
Ուրեմն ես 24 տարեկան եմ, ամուսնացած ենք մոտ 1 տարի, ապրում ենք առանձին

ունեմ շատ լավ սկեսուր, ով ԻՆՁ ՈՉ ՄԻ ԲԱՆ ՊԱՐՏԱԿԱՆ ՉԻ. ինքը արդեն արել ա իմ համար ամենահրաշալի բանը՝ ունեցել ու դաստիարակել ա տղա, ում հետ ես պատրաստ եմ ապրել ամբողջ կյանքս (իսկ դա կարծում եմ քիչ բան չի )
Մենակ էս վերոնշյալ պունկտը հերիք ա, որ ես իրան շատ սիրեմ ու գնահատեմ. ի սկզբանե իրար հանդեպ եղել ենք շատ ջերմ, ոչ որպես մամա-աղջիկ, ոչ որպես ընկերուհիներ, ոչ որպես քավոր-սանիկ, այլ որպես «ամուսնու մամա» և «տղայի կին»:
Երկուսս էլ հարգում ենք միմյանց անձնական տարածքները, ես իրենց ընտանիքի հարցերին չեմ խառնվում, ինքը՝ իմ, չնայած որ 2ս էլ կիսվում ենք իրար հետ հաճախ):

 

 

Չնայած նրան, որ ապրում ենք առանձին, հաճախ հրավիրում եմ սրճելու կամ ընթրելու, տոներն էլ են հեշտ անցնում մեզ մոտ՝ ոչ ոք ոչ մեկից նվեր չի ակնկալում, հարմար կլինի կանենք, չէ՝ չէ ու չանելու դեպքում իրար հետևից չենք խոսում օրերով դարերով, բարեկամներով:

Հիմա կասեք ձեր սկեսուրիցա, չեմ հերքի՝ շատ լավ կին ա, բայց մյուս հարսի հետ հարաբերությունները էսքան ջերմ չեն, որովհետև մյուս կողմից ավելի սառը վերաբերմունք ա գալիս:
Ինձ շատ հավես ա, որ կարելի ա կյանքում ունենալ մամայից բացի ուրիշ կին, ում հետ կարելի ա խոսալ «մեծական բաներից» ու խորհուրդ հարցնել, անկեղծ չեմ հասկանում ինչի եք միանգամից ճանկերը ցցած ծանոթանում էդ մարդկանց հետ..
Կան շաատ հարցեր, որոնց շուրջ շատ տաէբեր ենք մտածում, օրինակ երեխայի դաստիարակման հարցում, բայց իրար հետ մարդավարի նստում քննարկում ենք ու հարգում ենք միմյանց կարծիքները ու պատկերացրեք էդ շատ հեշտ ա, պարտադիր չի կարծիքը առաջ բրթել «բշտելով, կծելով, նամյոկներով և այլն»։

Չեմ հասկանում էն աղջիկներին, որ գնում են ապրելու ամուսնու ծնողների հետ ու սկսում բողոքել X բաներից, դուրդ չի գալիս? ւնա աշխատի քո տունը ունեցի ու արա էն ինչ ուզում ես.
Սկեսուրս դեռ մեր հարաբերությունների սկզբում առաջարկում էր ապրել միասին, քանի որ դեռ ստաբիլ աշխատանք չունեինք ու հնար. չկար առանձին ապրելու, բայց ես գիտեի, որ ինձ դժվար կլինի ուրիշների հետ կենցաղ կիսել, դրա համար սպասեցինք էնքան՝ մինչև կարողացանք ինքնուրույն տուն վարձել, որ ոչ մեկս իրար դեմ պայմաններ չդնենք ու իրար ներվերի վրա չազդենք
Հիմա հարց՝ ինչն ա ձեզ խանգարում ձեր չնաշխարհիկ ամուսինների մամաների հետ մարդավարի շփվեք?

անանուն եմ գրում, որ չասեք եկել գլուխ ես գովում, ծանոթներս էլ չմտածեն սկեսուրիս բարեկամների մոտ հաճոյանում եմ ես իրան անկեղծ սիրով եմ սիրում, էդ սերը ցուցադրելու կարիք չունեմ :

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: