Ալբերտ Հովհաննիսյանը ծնվել է 2001-ի սեպտեմբերի տասնհինգին Երևան քաղաքում։ 2004-2007թթ-ին սովորել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ հինգ մանկապարտեզում։ 2006-2012-ին հաճախել է Արաբկիր մարզադպրոց ու զբաղվել դու քենդո կա րատեով։

Արժանացել է սև և կարմիր գոտիների։ 2007-2012-ին սովորել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 հիմնական դպրոցում։ 2012-2015-ին սովորել է «Քվանտ» վարժարանում։ 2015-2016-ին սովորել է Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցում։ 2016-2018-ին՝ Հերացու անվան ավագ դպրոցում։ 2018-ին ավագ դպրոցին հետ մեկտեղ սովորել է Հայ-ռուսական համալսարանի նախապատրաստական կուրսում։ 2019-ին ընդունվել է նույն համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ։

2020-ի հունվարի տասներեքին զո րակոչվել է հայկական բանակ։ Եղել է կրտսեր սերժանտ։ Արժանացել է երկու շքանշանի` ՊՆ հրե տանու երրորդ դասային կարգի մասնագետի ու հրե տանավորի։ Զո հվել է Հայ-ադրբեջանական պատ երազմում 2020-ի հոկտեմբերի ութին։ Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը իր էջում հրապարակել է տեսանյութ.