Իմ ամուսնալուծված ընկերուհին գնացել էր ամուսնալուծված տղամարդու հետ ժամադրության, գիտեր, որ պիտի մատանի նվիրի․․․ վերջում չեք զսպի արցունքները

Ամուսնալուծված ընկերուհիս հանդիպում էր ամուսնալուծված տղամարդու հետ։ Նրանց մոտ ամեն ինչ հիանալի էր, ակնհայտ էր, որ հարսանիքը սարերի հետևում չէ։ 

Մի օր ընկերուհուս ընտրյալը իրեն շատ խորհրդավոր էր պահում, հրավիրել էր ռեստորան, խնդրել առանձնահատուկ պատրաստվել։ Դե ընկերուիս էլ խելացի աղջիկ է, հասկացել էր, որ իրեն ամուսնության առաջարկություն պիտի անեն։

Նա ամբողջ օրը պատրաստվում էր, զգեստ ընտրում, մատնահարդարի էր կանչել։ Իսկ որ սանրվածքն էլ շքեղ ստացվի, արհեստական մազեր էր ավելացրել։

Հաջորդ օրը նա զանգեց ինձ ու մի կերպ ծիխաղը զսպելով սկսեց պատմել․

-Սկզբում ամեն ինչ շատ լավ էր։ Նա հետևիցս եկավ մեքենայով, շատ մեծ ծաղկեփունջ նվիրեց։ Ամեն ինչ հեքիաթային էր մինչ այն պահը, երբ զգացի, որ ընթրելիս կոտրվեց թե ճաքեց ատամիս պլոմբը։ Իհարկե ցույց չտվեցի, որ ինչ-որ բան այն չէ, սակայն որոշեցի էլ ոչինչ չուտել ու լայն չժպտալ։

Моя разведенная подруга с разведенным мужчиной встречалась. | Красивые прически

Ամուսնության առաջարկություն արեց, համաձայնվեցի, էլի նստեցինք 1 ժամ ու երջանիկ դուրս եկանք ռեստորանից։ Մեքենայի մոտ քայլելիս նա ինչ-որ բան ասեց, որ չդիմացա ու բարձր ծիծաղեցի, ու պլոմբը ընկավ բերանիցս․․․ այնպես բարձր զրնգաց․․․

Նա էլ իսկական դաստիրակված տղամարդ լինելով՝ կռացավ, որ վերցնի, սակայն ես գոռացի, որ պետք չէ և ինքս կայծակնային արագությամբ կքանստեցի։ Նա հասկացավ, որ իսկապես պետք չէ դա վերցնել և արագ ուղղվեց։ Եվ․․․ օ սարսափ․․․ իր պիջակի կոճակով քաշեց արհեստական մազերս։ Մի մեծ մազափունջ կախված էր նրա հագուստից, իսկ գետնին ընկած էր պոկված պլոմբ․․․

Բայց բախտս ընտրյալիս հարցում շատ է բերել։ Նա մեկնեց ձեռքը, օգնեց կանգնել ու ծիխաղելով ասաց․

Միայն թե անկեղծ ասա․ էլ ին՞չդ է արհեստական։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: