Իմաստուն ծերունու գաղտնիքը երջանիկ լինելու մասին. Նախ պետք է ինքդ քեզ սովորեցնես երջանիկ լինել, հետո միայն փոխանցես սերունդներիդ

Քայլում էր մի ծերունի, ինչպես արտաքինից երևում էր՝ նա կյանքը տեսել էր իր բոլոր երանգներով: Նա քայլում էր առանց շտապելու, նայում էր իրեն շրջապատող ծառերին, երբեմն հայացքն ուղղում դեպի երկինք, որտեղ սավառնում էին թռչունները:

Այդ պահին հանկարծ նա նկատեց մի տղամարդու, ով մեջքին էր գցել մի մեծ ծանր ճամպրուկ:

Նրա դեմքի արտահայտությունից երևում էր, թե ինչքան դժվարությամբ է այդ ծանր ճանպրուկը տեղափոխում:

-Ինչու ես որոշել ընտրել դժվար ճանապարհը և միշտ տառապելը,- հարցրեց իմաստուն ծերունին

-Ես հենց այնպես չէ, որ անում եմ այս ամենը, ես տառապում եմ, որ իմ ապագա սերունդը ապրի երջանիկ կյանքով,-պատասխանեց դժբախտ մարդը-Բոլոր իմ նախնիները այդպես են արել:

-Խնդրում եմ ասա, ձեր ընտանիքի անդամներն այդպես տառապելով կարողացել են երջանիկ զգալ,-հարցրեց իմաստուն ծերունին:

-Գիտես, կա այսպիսի իմաստնություն՝անգրագետը ոչ մեկի չի կարող սովորեցնել կարդալ,իսկ նապաստակը երբեք չի կարող դաստիարակել բազեին,-ասաց իմաստունը:

-Նախ պետք է առաջինը ինքդ քեզ սովորեցնես փորձել երջանիկ լինել, որից հետո արդեն դու պետք է կարողանաս քո երեխաներին դա փոխանցել: Հենց դա էլ կլինի անգնահատելին, որ կթողնես քեզնից հետո քո երեխաների համար:

Անպայման հիշեք այս իմաստնությունը և կիսվեք ձեր ընկերների հետ: 

Նյութի Աղբյուրը

Понравилась статья? Поделиться с друзьями: