
Բնական խնձորի քացախը, շնորհիվ իր բաղադրության, օժտված է մի շարք օգտակար հատկություններով: Այն արդյունավետ կերպով բուժում է էկզեման, քանի որ օժտված է ՝
Բետա-կարոտինով, որը նպաստում է բջիջների թարմացմանը
• Կալիումով, որը կարգավորում է մաշկի рН-ն ու կանխում է ալերգիկ ռեակցիաները
• Վիտամիններով և կենսականորեն կարևոր էլեմենտներով(մասնավորապես՝ երկաթ, մագնեզիում, նատրիում, ծծումբ, կալցիում, ֆոսֆոր և պեկտին), որոնք բարձրացնում են իմունիտետը:
• Քացախը հարուստ է նաև կաթնաթթվով, քացախաթթվով ու խնձորաթթվով, որոնք ունեն հակաբորբոքային ազդեցություն, ախտահանում և անգամ ոչնչացնում են սնկերը: Այդ պատճառով այն բավականին արդյունավետ կեպով օգնում է ազատվել էկզեմայի ժամանակ առաջացած չոր մաշկի քորից ու գրգռվածությունից:
Այն օգնում է նաև թեթևացնել մարդու վիճակը նեյրոդերմիտի և փսորիազի դեպքում:
Կարևոր նախազգուշացում. Խնձորի քացախը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել խիտ վիճակում: Նախքան օգտագործելը այն հարկավոր է միշտ բացել ջրի հետ 1:1 հարաբերակցությամբ:
2-րդ կարևոր նախազգուշացումը. Բնական խնձորի քացախի թնդությունը 4-5% է, իսկ սինթետիկ քացախինը` 7- 10 %:
Եվս մեկ փաստ, որով հնարավոր է որոշել խնձորի քացախի բնական լինելը:Բնական խնձորի քացախը միշտ ուենում է մի փոքր նստվածք, դա բնական է և անգամ լավ:
Քացախը օգտագործելուց առաջ մասնագետները խորհուրդ են տալիս համոզվել, որ այն ալերգիկ ռեակցիաներ չի առաջացնում: Այդ պատճառով խորհուրդ է տրվում ջրով բացված քացախով թրջել ձեռքի մաշկի որոշ հատվածներ ու այդպես թողել 10-ից 15 րոպե: Ալերգիկ ռեակցիաների բացակայության դեպքում կարելի է այն օգտագործել դեմքի դիմակների պատրաստման համար:
1. Պիգմենտային գունակներ, պզուկներ ու կորիակներ
Խնձորի քացախը շատ լավ օգնում է գունաթափել մեծ պիգմենտային գունակները, ինչպես նաև ախտահանում է բորբոքված ճարպային գեղձերն ու պայքարում է արդեն հայտնված պզուկների դեմ և կանխում նրանց հետագա զարգացումը:
Եթե ամեն օր հնարավոր լինի դեմքը լվանալ քացախաջրով, ժամանակի ընթացքում արդեն նկատելի կլինի, որ տարիքային պիգմենտային գունակները փոքրանում ու ավելի բաց են դառնում:
Արդյունավետության ուժեղացման համար խորհուրդ է տրվում բամբակյա դիսկը թրջել քացախաջրի մեջ ու դնել դեմքի վրա` 20-ից 30 րոպե, որից հետո դեմքը լվանալ մաքուր ջրով: Օրական 2 անգամ այդ պրոցեդուրայի կրկնման արդյունքում, հնարավոր կլինի արդեն կես ամսից հասնել արդյունքի: