Ժյուրին պարզապես ապշեց… Ահա, թե ինչպես հայ երիտասարդը զարմացեց բոլորին իր յուրահատուկ տաղանդով

Ֆրյազինոյի բնակիչ Նարեկ Ղևոնդյանը դուրս եկավ «Զարմանալի մարդիկ» շոուի եզրափակիչ` գերելով նախագծի հաղորդավարին, ժյուրիի անդամներին և հանդիսատեսին իր բացառիկ ինտելեկտուալ հնարավորություններով:

Հնարավոր է արդյո՞ք միանգամից հաշվել բանավոր քեզ ընթերցվող տեքստի տառերի քանակը: Ֆրյազինոյի բնակիչ Նարեկ Ղևոնդյանն ապացուցեց, որ հնարավոր է` մասնակցելով «Զարմանալի մարդիկ» նախագծին:

Մոսկվայի շրջանում բնակվող հայը մասնակցեց «Զարմանալի մարդիկ» հեռուստաշոուի երկրորդ սեզոնի հինգերորդ եթերաշրջանին՝ ցուցադրելով իրական ժամանակում անծանոթ տեքստի տառերի արագ ընթերցման հմտությունները:

Առաջին փորձության ժամանակ առաջարկեցին հաշվել անվանի նեյրոֆիզիոլոգ Նատալյա Բեխտերևայի հայտնի արտահայտություններից մեկի տառերը: Նարեկն անմիջապես բարձրաձայնեց 291 թիվը, ու այն համընկավ այն թվի հետ, որը հայտնվեց էկրանին: Այնուհետև նա հաշվեց, թե որքան տառ կա Ռոբերտ Ռոժդեստվենսկու

բանաստեղծություններից մեկում` ճիշտ կռահելով տառերի քանակը, որոնք 284-ն էին: Մյուս պատասխանը նույնպես ճիշտ էր` 341 տառ:

Տեսանյութը Առաջարկում ենք դիտել ստորև՝

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: