Թուրք երիտասարդը սիրահարվել էր հայ աղջկան․ահա, թե ինչ արեց հայ աղջիկը նրա հետ

Այս դեպքը տեղի է ունեցել Փարիզի Սորբոն համալսարանում։ Հայուհի Աննան գերազանցությամբ ավարտելով Հայաստանում գործող Ֆրանսիական համալսարանը մեկնում է Փարիզ, մագիստրատուրան շարունակելու Սորբոնի համալսարանի սոցիոլոգիայի բաժնում։

Միջազգային խմբում, որտեղ սովորում էր Աննան կային տարբեր ազգի ներկայացուցիչներ, այդ թվում  նաև թուրք երիտասարդ, ում անունը Ալի էր։

Ծնունդով Արցախից Աննան շատ զուսպ և հավասարակշռված աղջիկ էր, միշտ գիտեր ինչպես վարվել տարբեր իրավիճակներում և երբեք թույլ չէր տալիս, որ էմոցիաները հաղթեն սառը դատողությանը։ Նա կենտրոնացած էր իր ուսումնառության առարկայի վրա և չէր սիրում հավաքույթների մասնակցել, գնալ ակումբներ, պարահրապարակներ և նման տեղեր, ինչն իր շատ կուրսեցիների սիրելի զբաղմունքն էր։

Ամիսները գլորվում էին և խորհրդավոր ու զուսպ Աննան գնալով ավելի էր տպավորվում թուրք Ալիի մոտ, ով չգիտեր Աննայի ազգության մասին։ Աննան կուրսում երբեք չէր սիրում խոսել իր անձնական կյանքից և երբեք էլ առիթ չէր ստեղծվել, որ նա հայտարարեր իր ազգության մասին։

Թուրք երիտասարդը միշտ ներկա էր լինում դասերին, երբ իմանում էր Աննան գալու է։ Նա վերջնականապես սիրահարվել էր գեղեցկուհի սևահեր հայուհուն։

Մի օր թուրք տղան մոտենում է Աննային և խոստովանում, որ սիրհարված է նրան։ Աննան քարացած հայացքով նայում է նրան, մեկ վարկյան լռում և ասում թուրքին սուր յաթաղանի պես կտրող երեք բառ՝ ես հայ եմ ։ Թուրք երիտասարդը շփոթվում է և զայրացած գոռում ․ «Դու չես կարող կեղտոտ հայ լինել, գրողը տանի քեզ», այնուհետև շպրտում է հայուհու ձեռքի գրքերն ու նրան հրելով հեռանում։

Աննան ոչինչ չի պատասխանում, նա գիտեր, որ թուրքը մի օր իր կողմից կստանա պատշաճ պատասխան «կեղտոտ հայ» արտահայտության համար։

Այս դեպքից 4 օր հետո սոցիոլգիայի դասախոսն ազգերի մասին ազատ թեմա է տալի ուսանողներին, որպեսզի նրանք պրեզենտացիա պատրաստեն և ներկայացնեն։

Պրեզենտացիայի օրն Ալին ճոխ և բովանդակալից նյութ է պատրաստում Թուրքիայի մասին և ներկայանում ամբիոնից, թե ինչ հարուստ և հզոր երկրից է նա և իր ելույթի ողջ ընթացքում հայացքը լկտիաբար Աննայից չի կտրում։

Ալիից հետո Աննան ձեռք է բարձրացնում, որպեսզի մոտենա ամբիոնին և ներկայացնի իր աշխատանքը։

Վստահ քայլերով հայուհին մոտենում է ամբիոնին և սկսում իր ելույթի խոսքը հետևյալ նախադասությամբ․ «Բարեբախտաբար, ես թանգարանում ներկայացված վերջին հայը չեմ, այլ ցեղասպանությունից փրկված և աշխարհով մեկ սփռված 10 միլիոն հայերից մեկը, ով եկել է Ֆրանսիա սովորելու, ավելի լավ մասնագետ դառնալու և հայրենիք վերադառնու նպատակով»։ Եվ Աննան սկսում է պատմել հայերի ցեղասպանության մասին, իր պրեզենտացիայի մեջ ներկայացնելով դաժանության բոլոր դրսևորումները, որոնք եղել են թուրքերի կողմից հայ կանանց, մանուկների, տղամարդկանց ու ծերերի նկատմամբ։ Դահլիճը քարացած լսում էր, իսկ հայուհին արիաբար ու սառնասիրտ կերպով նայում էր Ալիին ու շարունակում փաստերով պատմել մարդկության ամենամեծ ոճրագործություններից մեկի մասին։ Ելույթն ավարտելուց հետո Աննան խնդրում է բոլորին կանգնել և մեկ րոպե լռությամբ հարգել ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Այդ պահին թուրք Ալին կարմրած և ճնշված դուրս է գալիս լսարանից։ Ելույթն ավարտվում է լսարանում  ներկա գտնվողների բարձր ծափահարություններով։

Այսպես հայուհին հիշեցնում է թուրքին իր ով լինելը։ Ոչինչ և ոչ ոք չի մոռացվել և չպետք է մոռացվի, քանզի կարճ հիշողություն ունեցող ազգերի ճակատագիրը միշտ մշուշոտ է։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: