Թուրքիայում «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի ժամանակ Հայաստանի մասին 4000 դոլարանոց հարց է հնչել

Թուրքիայում «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի ժամանակ Հայաստանի մասին հարց է հնչել, որին սխալ պատասխան տալով՝ մասնակիցը զրկվել է մոտ 4000 դոլար վաստակելու հնարավորությունից:

Ըստ Hurriyet-ի` հայտնի դերասան, հաղորդավար Մուրաթ Յըլդըրըմը հնչեցրել է հետևյալ հարցը՝

«Թուրքիան նշված երկրներից որի՞ հետ ունի ամենաերկար ցամաքային սահմանը»։

Տարբերակներ՝

  • A. Հայաստան
  • B. Վրաստան
  • C. Հունաստան
  • D. Բուլղարիա

Մասնակիցն օգտվել է 50։50 տարբերակից, որի արդյունքում մնացել են Հայաստանի և Բուլղարիայի տարբերակները։ Վերջինս ընտրել է Բուլղարիայի տարբերակը և սխալվել։

Նշենք, որ հայ-թուրքական սահմանի երկարությունը կազմում է 328 կմ։

Понравилась статья? Поделиться с друзьями: