«Թուրքերը 10 օր են տվել մեզ». Հրանտ Բագրատյան

«Թուրքերը 10 օր ժամանակ են տվել մեզ». Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն Ադրբեջանը Սեվ լճի շրջանում ոչ մի մետր չի նահանջել։

Պարզապես 250 հոգի էին մնացել են 50-ը։ Բացի այդ թուրքերը 10 օր ժամանակ են տվել մեզ և փակելու են Գորիս — Կապան ճանապարհի մեր մասը։


Կապիտուլյանտ նիկոլի գործունեության պատճառով այդ ճանապարհի մի 15 կմ ներկայումս անցնում է Ադրբեջանի տարածքով։

Այս նվերը նիկոլը ալիևին տվեց 2020թ դեկտեմբերին ստորագրված ապօրինի արձանագրությամբ։ Սիրելի հայեր. սյունեցիներ Կապան գնացեք Հալիձոր-Տաթև-Կապան ճանապարհով։ Գիտեմ այդ ճանապարհի կեսն ասֆալտապատ չէ։ նիկոլն ասֆալտ է փռում միայն Իջևանի ու ենոքավանի կողմերը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: