«Թող ներեն ինձ իմ մտերիմներն ու հարազատները … Ձեր կարծիքով նորմա՞լ է…»

Գայանե Ասլամազյանը գրում է.

«Թող ներեն ինձ իմ մտերիմներն ու հարազատները, ովքեր,լինելով Հայաստանում և քաջ գնահատելով ստեղծված անառողջ մթնոլորտը, հատկապես վերջերս անընդմեջ ինձ հորդորում են լռել: Ես էլի բամ չեմ ասում: Բարեբախտաբար կան մարդիկ , որ չեն լռում: Լսե՛ք, եթե դեռ կասկածներ ունեք , կհամոզվեք:Իսկ իմ կողմից ավելացնեմ: Երբեք անկախ Հայաստանում չի եղել ժամանակ, երբ հասարակ քաղաքացին իրավունք չունենար կարծիք արտահայտելու: Ես ունեմ կարծիք, և որքան դուք ունեք արտահայտվելու իրավունք, ես նույնպես ունեմ:

Համամիտ եք թե ոչ,այլ խնդիր է: Եվ նշեմ` հաղորդումներս կրում են ոչ քաղաքական բնույթ: Ես այնքան պրոֆեսիոնալ եմ, որ երբևէ ոչ մի հաղորդման հյուր, լինի ներկա իշխանության, մշակույթի ոլորտի ներկայացուցիչ , ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ, չեն զգացել իմ կողմնապահությունը: Հաղորդման ընթացքում ինձ հետաքրքիր չեն հյուրերիս քաղաքական գնահատականները: Ինձ հետաքրքիր է նրանց մարդ տեսակը: Իսկ ֆեյսբուքյան այս հարթակը իմ անձնական տիրույթն է ,և ես , կրկնում եմ, ՈՒՆԵՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ ԱՐՏԱՀԱՅՏԵԼՈՒ: Եվ էլի եմ կրկնում, շատ ավելի իրավունք ունեմ ,քան ինձ քննադատողներից շատերը:

Հարգանքներս բոլոր ադեկվատ և մտածելու ունակությունը դեռ չկորցրածներին:

Ստորև ներկայացնում եմ Գեղամ Մանուկյանի հետ հարցազրույցից երկու հատված:

Առաջինում խոսում ենք ադրբեջանցիներին ծնկի բերելուց, երկրորդում` չկայացած ջահերով երթի և թուրքական դրոշը այրելու մասին:

Խնդրում եմ ուշադիր նայեք արձագանքներին: Ձեր կարծիքով նորմա՞լ է»:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: