Թող երկնային Տերը օրհնի ու պահապան լինի քեզ իմ հարազատ, իմ սիրելի, իմ Վիկ. Վիկ Դարչինյանի կնոջ գրառումը

«Ես կամ» հաղորդման պրոդյուսեր, հեղինակ-սցենարիստ Ջավահիր Եղիկյանն ամուսնու՝ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանի ծննդյան օրվա կապակվությամբ գրառում է կատարել.

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ

հայ ազգի հպարտություն, իսկ իմ՝ սիրտ: երբ ծնունդդ շնորհավորեցի ու ասացի . քեզ ցանկանում եմ այն ինչ սիրտդ կցանկանա

ասացիր. -հիմա մի երազանք ունեմ, որ Հայաստանում խաղաղություն լինի եւ էլ ոչ մի ծնող զավակի կորուստ չտեսնի … Ցանկանում եմ, որ ամենաառաջինը հենց այդ ցանկությունդ կատարվի …

Վիկի մասին անվերջ կարելի է խոսել, գիտե՞ք, երբեւէ չէի պատկերացնի, որ այսքան ուժեղ ու հզոր մարդը կարող է միեւնույն ժամանակ լինել այսքան արդար ու բարի …

երջանիկ եմ շատ, որ հենց դու ես իմ ամուսինը. քեզ հետ ես իմացա՝ ինչ է երջանկությունն ու վստահությունը, սերն ու հավատը…

Թող երկնային Տերը օրհնի ու պահապան լինի քեզ իմ հարազատ, իմ սիրելի, իմ Վիկ …

Понравилась статья? Поделиться с друзьями: