Հեռվում ե՛ս…
Հեռու ե՛մ…
Հիմա ,արկերին մոտիկ,կարմրած ամպերի ներքո,հայացքս գծագրելու, ու քո սրտի մեջ,սիրող սրտիս, դու տեղ ես տալու…
Թնդանոթների ու շարժվող սարերի միջից, անունս անգիր արած,շուրթերիդ ես պահելու…
Նամակս, որն իր մեջ աղոթքի զորություն ունի, կկորցնի տանկերն ու բեկորներն էլ ավելի կկորեն…ձայնս կմնա ականջներումդ,ու երկինքը պայթեցնող հրետանիների որոտը ականջիդ չի՛ հասնի…ու հողի արյունը կմնա տողերիս տառերի ու փրկող բառերիս մեջ:Նամակս կկորցնես,բայց ինձ՝ երբե՛ք…
Դու,հազար անգամ փրկվելու ու հազարերրորդ անգամն ինձ մոտ մոտ ես գալու։ Քո գալով կփոխես երբեք չփոխված վախկոտ բնավորությունս: Կլինես կողքիս,որ ամեն օր արթնանամ,ու քեզ նորից չտեսնելու համար ,մեղավորներ չփնտրեմ…Բոլորն իմ նվնվոցներից հոգնել,ու քեզ են սպասում…
Կլինես կողքիս,ու ականջներս,կողողես քո հանգիստ ու հանգստացնող ձայնով…
Ինձ քո շողշողուն ու հարյուր անգամ թարս չափող աչքերն են պետք։Դու, անխիղճի նման գնացիր ու թողեցիր , որ ձայնդ, արկերից ուժեղ, դղրդա ականջներումս…
Կլինես կողքիս,որ մեր սերը,առաջին մառախուղի նման,օդում չկորի… Ու հիշիր,հա. Գլխարկդ, միայն ճակատս համբուրելու համար,պետք է հանես:
Հեղինակ՝ Նաիրա Շաղոյան։ (Գրառումը տարածելու դեպքում՝ պահել հեղինակային իրավունքը)։